Թվիթերում օրերս տեղադրված տեսահոլովակում գերմանական BMW ավտոարտադրողը, գովազդելով Vision iNext կոնցեպտ-քարը, հավաստիացնում է, որ մոտենում են «հաճույքի նոր պահեր»։ BMW-ում կարծում են, որ ավտոսեքսը սովորական բան կլինի մեքենաներում, որոնք կահավորված կլինեն առաջատար ավտոպիլոտով, գրում է HighTech+-ը՝ հղում կատարելով CNET-ին։ Կարճ հոլովակը (որն այնուհետեւ հանվել է Թվիթերից) ցուցադրում է մի զույգի, որը համբուրվում է եւ գրկախառնվում Vision iNext-ի սրահում, իսկ հետո կողքով անցնում է ոստիկանությունը։ Սա, անկասկած, առաջին դեպքն է, երբ ավտոընկերությունն այսքան բացահայտ գովազդում է ռոբոմոբիլների տերերի առջեւ բացվող հնարավորությունները։ Մինչ այժմ հնարավորի նոր եզրերը սահմանափակվում էին հանգստով, ընթերցանությամբ, ֆիլմերի դիտմամբ կամ մյուս ուղեւորների հետ խոսակցությամբ՝ առանց ճանապարհի վրա կենտրոնանալու անհրաժեշտության։ Գուցե, BMW-ն պարզապես համարձակվել է հնչեցնել այն, ինչի մասին բոլորն առանց այդ էլ մտածում էին։ Չէ՞ որ, իսկապես, եթե վարորդը չպետք է վարի մեքենան, նա կարող է իրեն թույլ տալ զբաղվել ինչով ասես։ Այդ թվում եւ սեքսով։ BMW Vision iNext-ը նոր էլեկտրաքրոսովերի կոնցեպտ է, որն ընկերությունը նախատեսում է արտադրել՝ սկսած 2021-ից։ BMW-ն ցանկանում է, որպեսզի այդ սերիական մոդելը դառնա ընկերության դրոշակակիրը։ Գուցե, սադրիչ գովազդը՝ «Տեղ, որտեղ հեշտությամբ կարելի է զբաղվել ինչով ուզես» սլոգանով, նպաստի դրան։
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02