Ամերիկացի զինվորականներին նախազգուշացրել են «Ջոքեր» ֆիլմի ցուցադրությունների ժամանակ զանգվածային գնդակահարությունների հնարավորության մասին, հայտնում է Fox News-ը՝ վկայակոչելով լրատվամիջոցներին: Բանակի ղեկավարության սեպտեմբերի 18-ի գրառման մեջ զինվորներին հանձնարարվել է «որոշել տարհանման ճանապարհները» եւ հրաձգության դեպքում «վազել, թաքնվել, պայքարել»: Բանակի ղեկավարությունը նախազգուշացումը թողարկել է ի պատասխան համացանցում հայտնված տեղեկությունների, այսպես կոչված, «ինցելերի» (incel) մասին. «ոչ կամավոր ինքնազսպվող» երիտասարդ տղամարդիկ, որոնք չեն կարողանում զուգընկեր գտնել, նույնիսկ եթե դա ցանկանում են: Էլիոթ Ռոջերը, որը 2014 թվականին Սանտա Բարբարայի համալսարանում 6 մարդու էր սպանել, նույնականացվել է որպես «ինցել»: 2012 թվականին Կոլորադո նահանգում «Ավրորա» կինոթատրոնում «Սեւ ասպետի» ցուցադրության ժամանակ կրակոցներ արձակած Ջեյմս Հոլմսը 2012 թվականին դարձել է incel հանրույթի հերոսը: «Ինցելերը» «աստվածացնում են Ջոքերի հերոսին՝ հիանալով մարդու կերպարով, որը պետք է երջանիկ ձեւանա, բայց վերջնարդյունքում պայքարում է հալածանքի դեմ»:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02