Իսպանիայի կառավարությունը կբողոքարկի Կատալոնիայի խորհրդարանի հավանությանն արժանացած բանաձեւերի նախագծերը, որոնք կապված են բանտարկված տարածաշրջանային քաղաքական գործիչների համաներման եւ ինքնավարությունից քաղաքացիական գվարդիայի դուրսբերման պահանջների հետ: Այդ մասին հայտնել են երկրի նախարարների կաբինետում: Սեպտեմբերի 26-ին Կատալոնիայի պալատն «ինստիտուցիոնալ պատասխան» է խոստացել անջատական շարժման առաջնորդների նկատմամբ երկրի Գերագույն դատարանի «վճռին»: Ինքնավար մարզի խորհրդարանը նաեւ կաշխատի քաղաքական գործիչների համար համաներման հասնել ազատազրկման դատավճիռների դեպքում: Բացի դրանից, անկախության կողմնակիցները հանդես են եկել հօգուտ այն բանի, որ Իսպանիայի քաղաքացիական գվարդիայի աշխատակիցները հեռանան Կատալոնիայի տարածքից: «Մենք ցանկանում ենք հայտնել, որ (Իսպանիայի) կառավարությունն ուսումնասիրում է (հավանության արժանացած նախաձեռնությունների) բովանդակությունը՝ դրանք բողոքարկելու եւ վերոհիշյալ բանաձեւերի դեմ դատական կարգով գործելու համար»,- ճշտել են նախարարների կաբինետում: «Անհրաժեշտ է հաշվի առնել, որ դրանք դեռեւս պաշտոնապես հրապարակված չեն»,- հավելել են երկրի իշխանությունները: Տարածաշրջանային պալատի քայլը ձեռնարկվել է այն բանից հետո, երբ սեպտեմբերի 23-ին ձերբակալվել են Կատալոնիայի անկախության ինն արմատապես տրամադրված կողմնակիցներ: Կասկածյալներն այսպես կոչված հանրապետության պաշտպանության կոմիտեների անդամներ են, կոմիտեներ, որոնք պայքարում են Իսպանիայի կազմից ինքնավարության դուրս գալու օգտին: Խուզարկությունների ընթացքում նրանցից առգրավել են պայթուցիկ սարքերի պատրաստման նյութեր: Իրավապահ մարմինների աշխատակիցները համոզված են, որ կասկածյալները կարող էին մոտ ժամանակներս փորձել գրոհներ կազմակերպել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02