Սեպտեմբերի 27-ին՝ ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Սիրիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Վալիդ Ալ Մուալեմին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունից: Նախարարներն ընդգծեցին հայ-սիրիական բազմադարյա բարեկամությունը՝ երկու երկրների հարաբերություններում մեծապես կարևորելով հայ համայնքի դերակատարությունը: Այս համատեքստում ՀՀ արտգործնախարարը շնորհակալություն հայտնեց Վալիդ Ալ Մուալեմին սիրիահայ համայնքի նկատմամբ ցուցաբերած ջերմ վերաբերմունքի և հոգատարության համար: Նախարար Մնացականյանը նշեց, որ պայմանավորված մերձավորարևելյան տարածաշրջանում պատմականորեն ունեցած կապերով և տարածաշրջանում հայ համայնքի ներկայությամբ՝ Հայաստանը մշտապես ուշադրությամբ է հետևում տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին և փորձում է իր նպաստը բերել խաղաղասիրական նախաձեռնություններին: Այս համատեքստում երկուստեք բարձր գնահատվեց Հայաստանի կողմից Սիրիայի ժողովրդին ցուցաբերված հումանիտար աջակցությունը և տեղում մարդասիրական առաքելության իրականացումը: Նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը ողջունում է Սիրիայի սահմանադրական կոմիտեի ձևավորումը՝ որպես կարևոր քայլ Սիրիայի ժողովրդի համար խաղաղության հստատմանն ուղղված քաղաքական գործընթացի համար։ Նախարար Մնացականյանը նաև բարձր գնահատեց դրանում նաև հայ համայնքի ներկայացուցչի ընդգրկում:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02