Ռուբեն Մելիքյանն իր էջում գրել է.
Նարեկը և Սարգիսը այսօ՜ր չդարձան քաղբանտարկյալ, այլ երեկ՝ հենց փաստացի ազատությունից զրկվելու պահից։ Ընդ որում, դա առանց լուրջ ջանքերի կարելի է հիմնավորել զուտ «մաթեմատիկորեն»։ Ինչու՞: Բացատրեմ։ «Քաղբանտարկյալ» քաղաքական ֆենոմենը միայն 2012-ին է դարձել իրավաքաղաքական՝ ԵԽԽՎ 1900 բանաձևի հիման վրա (ստորև հղումը կցվում է)։ Մինչ այդ, կարել էր վարել միայն քաղաքական բանավեճ, իսկ 2012-ից ի վեր՝ նաև իրավական։ Անձին «քաղբանտարկյալ» ճանաչելու համար վկայակոչածս բանաձևը սահմանում է հինգ հիմք, որոնցից այս դեպքի համար վերաբերելի է 4-րդը։ Այն է՝ անձը, քաղաքական դրդապատճառով, ազատությունից զրկվել է խտրական ձևով՝ ի համեմատ այլ անձանց։ Այսպիսով, անհրաժեշտ է հիմնավորել հետևյալ էլեմենտները՝ (1) անձը ազատությունիզ զրկվել է A իրավիճակում, (2) նույնանման A իրավիճակում այլ անձինք ազատությունից չեն զրկվել, (3) ընտրողական մոտեցումը պայմանավորված է եղել քաղաքական մոտիվով։ Այս համակարգում մշտապես բարդություն է առաջացրել իրավիճակների համանմանությունը (որ երկու դեպքում էլ եղել է A իրավիճակ, այլ ոչ թե մի դեպքում A, իսկ մյուս դեպքում B): Սակայն Նարեկի և Սարգսի պարագայում այս խնդիրը լուծվում է հեշտորեն - առնվազն դատավոր Գյուլումյանի նկատմամբ ոտնձգությունը (հունիսի 5-ին, տեսագրությունը ստորև) լիովին համադրելի է տղաներին վերագրվող արարքի հետ։ Ուստի որքան էլ անհամաձայն լինենք Նարեկի և Սարգսի գործողություններին՝ ըստ իս, անհնար է առանց բանականության կանոնները խախտելու, տղաներին Չհամարել քաղբանտարկյալ։ Եվս մի նկատառում։ Իրավիճակների համանմանության համար պետք է ոչ թէ բոլոր, այլ Էական փաստերի նույնություն։ [Այս տեսությունը խորությամբ պարզաբանված է Վճռաբեկ դատարանի Ս.Այվազյանի վերաբերյալ որոշմամբ (2008թ. մայիս)]։ Այսինքն՝ մի դեպքում իրազեկված ակցիա էր, իսկ մյուս դեպքում՝ ոչ, մի դեպքում ցուրտ էր, իսկ մյուս դեպքում՝ խաբուսիկ, և նմանաբնույթ այլ փաստարկները չեն աշխատում։ Միով բանիվ, հարգելիներս, մենք վերջապես ունեցանք Մարդու իրավունքների միջազգային դասագրքերում ներառվելու արժանի «քաղբանտարկյալի» քեյս։ Սպասում եմ, թե երբ է Փաշինյանն այս քեյսը ներառելու իր հերթական «Նոր Հայաստանի 100 փաստերում»։
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02