2019թ-ի սեպտեմբերի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում հայտարագրել է 124 հոդված, որոնցից 38-ը եղել է բացասական, 86-ը՝ չեզոք։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի մասին դրական հոդվածներ չեն դիտարկվել։ Նախարարը կրկին մեղադրվում է հովանավորչության մեջ։ Լրատվականի հրապարակման համաձայն՝ Արթուր Իսրայելյանը զբաղեցնում է պետական բուհերի ռեկտորների խորհրդի քարտուղարի պաշտոնը և նա այդ պաշտոնը զբաղեցնում է, քանի որ Արայիկ Հարությունյանի մտերիմն է։
Լրատվականի հետ զրույցում Իսրաելյանը հերքել է այդ լուրը, թե այդ պաշտոնին է նշանակվել Արայիկ Հարությունյանի մտերիմը լինելու շնորհիվ, բայց նաև հրաժարվել է պատասխանել հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է հենց ինքը ընտրվել՝ որպես այդ կառույցի ղեկավար։
Ըստ լրատվականի՝ ԵՊՀ-ում նշանակումները քավոր-սանիկական են․ Արայիկ Հարությունյանի մտերիմ ընկեր Խաչիկ Գևորգյանի քավորը՝ Գևորգ Մուրադյանին նշանակել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, դրանից հետո Արայիկ Հարությունյանի և Խաչիկ Գևորգյանի մյուս ընկերը՝ Արթուր Իսրայելյանը, պրոռեկտոր նշանակվեց, այնուհետև Գեղամ Գևորգյանը պռոռեկտոր նշանակեց իր սանիկին՝ Էլինա Ասրիյանին:
Ամուլսարի դեմ իրականացվող բողոքի ակցիաների ժամանակ դասադուլ էր գրանցվել, Արայիկ Հարությունյանի ղեկավարած նախարարությունը մտահոգություն էր հայտնել այդ առթիվ։ Հասարակությունն հիշեցրել է, որ նախարարը ժամանակին կողմ էր դասադուլներին և դասադուլների կոչ էր անում։ Արայիկ Հարությունյանին շարունակում են մեղադրել նաև Հայոց եկեղեցու պատմություն առարկային դեմ լինելու համար։
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02