Նիկոլ Փաշինյանը շատ կարևոր և շատ դիպուկ հակահայկական հայտարարություններ արեց ոչ միայն Լոս Անջելեսում, այլև՝ ՄԱԿ-ի ամբիոնից: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս տեսակետը հայտնեց ազատամարտիկ, պատմաբան Վոլոդյա Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ կատարած այցին և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանում հնչեցրած ելույթին:
«Այնպիսի ծիծաղելի և այնպիսի ապազգային էին այդ հայտարարությունները, որ անգամ ադրբեջանական մամուլը Նիկոլ Փաշինյանի այս հայտարարություններն սկսեց ներկայացնել ուղիղ իր ժողովրդին՝ դրանց ոչինչ չավելացնելով, որովհետև ամենափայլուն և ամենակատարյալ հակահայ և ազգակործան հայտարարություններն էին»,-ասաց նա:
Հովհաննիսյանն առանձնացրեց վարչապետի մի քանի հայտարարություններ, որոնք, իր խոսքով, ընդգծեցին Փաշինյանի ազգակործան կերպարը:
«Նիկոլ Փաշինյանն ասաց, թե ՀՀ-ն չի կարողանում զարգանալ, որովհետև հայն իր էությամբ չաշխատող մարդ է, ու դիմեց սփյուռքի օգնությանը: Նիկոլ Փաշինյանը ոչնչացրեց նաև հայոց եկեղեցու հեղինակությունը հենց նրանով, որ սպառնաց հայոց առաքելական եկեղեցուն և շնորհակալություն հայտնեց աղանդավորական եկեղեցիներին, ինչ է թե Կալիֆոռնիայի՝ իրեն ընդունած փոխնահանգապետն աղանդավոր է, և պետք էր դուր գալ նրան: Դրա համար հայոց եկեղեցու հանդեպ հայհոյախառն արտահայտություններ թույլ տվեց»:
Պատմաբանն անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Հայաստանում արմատախիլ է արել կոռուպցիան. «Այդ դեպքում ո՞ւր են Գագիկ Խաչատրյանի 200 միլիոնը, որի մասին լուրեր են պտտվում, ո՞ւր են 30-ական միլիոնները, որոնք տվել են տարբեր օլիգարխները, ո՞ր հաշվեհամարներին են, եթե չեն ծառայել ՀՀ-ին, ո՞ւր են ՊԵԿ-ին տրված 2,6 միլիարդ պարգևավճարները, ո՞ւր են քաղաքապետարանին տրված 2,5 միլիարդ պարգևավճարները, ո՞վ պետք է հաշվետվություն տա ժոովրդին՝ այդ գումարների մսխման, փոշիացման համար: Ես այսօր հայտարարում եմ, որ ՀՀ առաջին կոռուպցիոները Նիկոլ Փաշինյանն է, ով խոշոր օլիգարխներին ոչնչացնելու և ժողովրդի արյան ծարավը հագուրդ տալու համար հավաքում է բոլորին, քրեական շինծու գործեր է ստեղծում նրանց հասցեին, այնուհետև տարբեր պատրվակներով նրանք ազատ են արձակվում, երկրից գնում են, և ուր են գնում այն փողերը, որոնք, ըստ հասարակության մեջ տարածված լուրերի, վերցվել են իշխանավորների կողմից, ոչ մեկին հայտնի չէ: Օրինակ՝ Մայրապետյանի, «Սասի Արտակ»-ի, Սամվել Ալեքսանյանի, Սաշիկի»,-ասաց Հովհաննիսյանը՝ նշելով, որ մի օր կբացահայտվեն Նիկոլ Փաշինյանի և իր ընտանիքի անդամների անուններով արտերկրում բացված հաշիվները:
Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ կատարելիք այցին՝ Վոլոդյա Հովհաննիսյանը նշեց, որ Պուտինի այցն այստեղ ոչ թե պետական կամ անձնական այց է, այլ պարզապես տիրոջ այց։
«ՌԴ-ն կենտրոնական դեմք է ԵԱՏՄ-ի գագաթնաժողովում, և նա գալիս է պարզապես այն անցկացնելու համար: Այցը ոչ մի կապ չունի ո՛չ մեր իշխանությունների, ո՛չ մեր երկրի, ո՛չ մեր երկրի քաղաքական ապագայի հետ: Պուտինն իր այցով ցույց է տալիս, որ Հայաստանի Հանրապետությունն այսօր Ռուսաստանի արտաքին քաղաքականության համար երրորդական-չորրորդական դիրքերում է, հավատ ՀՀ իշխանությունների նկատմամբ ընդհանրապես չկա, և ՀՀ այսօրվա իշխանություններն ամեն ինչ արեցին, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները փչացնեն, և դա շատ ծանր հետևանքներ կունենա»,-մեկնաբանեց նա:
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02