ԵՏՄ շրջանակում փոխադրումների ծավալը գլոբալ մասշտաբով չի մեծանում: Սեպտեմբերի 30-ին «Եվրասիական մայրցամաքի տարանցիկ ներուժը» միջազգային համաժողովում այս մասին ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքով՝ ԵՏՄ շրջանակում ապրանքի վերջնական արժեքի մեջ տարանցման արժեքը 30 տոկոս է, մինչդեռ ԵՄ-ում 10 տոկոս է, ԱՄՆ-ում՝ 9 տոկոս: «Սա մեզ համար աղետ է, եւ այս տեմպերով մենք մրցակցությանը չենք դիմանա: Խնդիրը որոշումներ ընդունելու արագության մեջ է: Հաճախ ամենահասարակ հարցերը տարիներով են քննարկվում, եւ ընդունած որոշումներն արդեն հնանում են: Նույնը վերաբերում է թվայնացման հարցին, եւ այսօր արդեն հասկանալի է, որ առանց այս փոփոխությունների չենք կարող խոսել զարգացման մասին»,- նշեց նա: Սարգսյանի խոսքով՝ աշխարհում հաղթում են նրանք, ովքեր արագ որոշումներ են ընդունում, եւ բնականաբար, Միության շրջանակում օպերատիվ որոշումներ կարող է ընդունել հենց վերազգային կառույցը: «Դրանից բացի, կարեւոր է անդամ երկրներում օրենսդրական բազայի ներդաշնակեցումը, որ դյուրանա ապրանքների եւ ծառայությունների փոխանակությունը: Այդպիսի հաջող օրինակներից մեկը կարող է լինել Մաքսային օրենսգիրքը, որն ընդունվել է, այդ թվում՝ բիզնեսի ավելի քան 1000 ներկայացուցիչների դիտողությունները հաշվի առնելով»,- պարզաբանեց նա: ԵՏՀ Կոլեգիայի նախագահը նշեց, որ բիզնեսից ստացված առավել տարածված գանգատը հենց այն է, թե ինչու է որոշումների ընդունումը կամ դրանց իրականացումն այդքան ձգձգվում: «Մեզ հաջողվել է 5 տարում կոնսենսուսի հասնել այն հարցում, թե ինչ է պետք անել: Բայց կա ահռելի չիրացված ներուժ, որը կարելի է իրացնել տրանսպորտալոգիստիկ ոլորտի թվայնացման եւ որոշումների ընդունման արագացման միջոցով»,- եզրափակեց Տիգրան Սարգսյանը:
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02