Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ Չինաստանի կազմավորման 70-ամյա հոբելյանի կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Սրտանց շնորհավորում եւ բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 70-րդ տարեդարձի կապակցությամբ: Այս նշանավոր հոբելյանը խորհրդանշում է արդիական պետության եւ հասարակության կառուցման գործում հնագույն քաղաքակրթություն կրող չին ժողովրդի մեծ հաջողությունները: Մենք Հայաստանում ուրախությամբ ենք հետեւում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության եւ չին ժողովրդի նվաճումներին՝ տնտեսական առաջընթացին, նորարարական ոլորտի զարգացմանը եւ մշակութային վերելքին: Հայաստանը հատուկ կարեւորություն է տալիս Չինաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների համակողմանի, կայուն եւ հետեւողական ամրապնդմանն ու խորացմանը: Տարբեր ոլորտներում երկկողմ կապերի եւ փոխանակումների հետագա ընդլայնումը եւ միջազգային ասպարեզում ակտիվ գործակցությունը բխում են մեր երկու երկրների եւ ժողովուրդների կենսական շահերից: Լիահույս եմ, որ այս տարվա մայիսին Չինաստան կատարած իմ այցը եւ հանդիպումը Ձեզ հետ հիմք կծառայեն հայ-չինական բարեկամությունն ու համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու համար: Պատրաստակամ եմ Ձեզ հետ համատեղ առավելագույն ջանքեր գործադրել այդ նպատակին հասնելու համար»: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել նաեւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի նախագահ Լի Քեցյանին՝ Չինաստանի կազմավորման 70-ամյա հոբելյանի կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ անձամբ իմ անունից հղում եմ Ձեզ եւ Չինաստանի կառավարությանն իմ ջերմ շնորհավորանքները եւ բարեմաղթանքները՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 70-ամյա հոբելյանի կապակցությամբ: Չինաստանը ժամանել է իր պատմության այս նշանակալի հանգրվանին՝ բազմաթիվ ձեռքբերումներ արձանագրելով պետության եւ հասարակության կառուցման, տնտեսական առաջընթացի, նորարարությունների եւ մշակութային զարգացման ոլորտներում: Հայաստանը հատուկ կարեւորություն է տալիս Չինաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների համակողմանի, կայուն եւ հետեւողական ամրապնդմանն ու խորացմանը: Լիահույս եմ, որ այս տարվա մայիսին Չինաստան կատարած իմ այցը եւ հանդիպումը Ձեզ հետ առաջ կմղեն հայ-չինական բարեկամության եւ համագործակցության օրակարգը»:
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02