ՀՀ ազգային ժողովը քննարկում է կառավարության կողմից ներկայացված նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է համայնքային իշխանություններին հնարավորություն տալ ինքնակամ շինությունների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման հետ կապված վճարումները կատարել 2 տարում եռամսյակային պարբերականությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: «Նախագծերը վերաբերում են համայնքներին արտոնություն տրամադրելուն: Առաջարկվում է համայնքային իշխանությունների համար ինքնակամ կառույց հանդիսացող շինությունների, մասնավորապես, ավտոտնակների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման և դրա հետ կապված վճարները տարաժամկետել երկու տարով՝ եռամսյակային պարբերականությամբ: Հնարավորություն կտրվի ամեն հերթական եռամսյակում վճարել 1/8-ի չափով»,-ասաց Տերտերյանը: Նա նշեց՝ հատկապես խոշոր համայնքներում առկա են հազարավոր ապօրինի շինություններ և գույք, որոնք մեր օրենսդրությամբ և իրավական կարգավորումներով համարվում են այն սուբյեկտների սեփականությունը, որոնց պատկանում է հողը: Փոխնախարարն այդ գործընթացը կանոնակարգելու համար կարևորեց, որ համայնքային իշխանությունները կարողանան այդ գույքերը՝ որպես համայնքային սեփականություն, գրանցել ու հետո պատշաճ տիրապետել: «Կարծում եմ, սրանով ավելի հեշտ կդարձնենք համայնքային իշխանությունների համար ապօրինի շինությունների հետ օրենքով նախատեսված և իրենց իրավասություններում գտնվող գործառույթների իրականացումը, ինչը կբերի հնարավորության մեծացման»,-եզրափակեց Տերտերյանը:
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02