Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 1-ին ընդունել է երկօրյա աշխատանքային այցով Արցախ ժամանած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, Էներգետիկայի և առևտրի հանձնաժողովի նախագահ Ֆրենք Փալոունին: Այս մասին փոխանցում են Արցախի հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:
Կոնգրեսականին Արցախում ուղեկցում են նրա օգնական Ջեյմս Ջոնսոնը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Մարիա Կարապետյանը, Ծովինար Վարդանյանը և ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:
Ողջունելով կոնգրեսականին՝ Աշոտ Ղուլյանը կարևորել է նրա պարբերական այցելություններն Արցախ, որոնք հիմք են հանդիսանում վերջինիս կողմից յուրաքանչյուր այցից հետո Կոնգրեսին նոր նախաձեռնություններ և բանաձևեր ներկայացնելու համար:
Խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականին՝ Ղարաբաղյան շարժման 30-ամյակի կապակցությամբ Արցախի ժողովրդին ուղղված՝ իր և իր գործընկերների տեսաուղերձների համար՝ նշելով, որ դրանք Արցախի ժողովրդին ոգեշնչելուց զատ նաև փաստում են Միացյալ Նահանգների հավատարմությունը ազատության բացարձակ գաղափարին:
Կոնգրեսական Ֆրենք Փալոունը ԱԺ նախագահին է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային հավասարակշռության պահպանման անհրաժեշտությանն ուղղված իր և գործընկերների առաջիկա ծրագրերը: Նա նաև համոզմունք է հայտնել, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը պետք է ունենա միայն խաղաղ կարգավորում՝ Արցախի հայկականության ու նրա անվտանգության ներկայիս բաղադրիչների պահպանմամբ:
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է ԱՄՆ կողմից հակամարտող երկրներին հավասար օգնություն տրամադրելու հանգամանքը՝ տարածաշրջանում անվտանգային հավասարակշռություն պահպանելու նպատակով: Քննարկվել են նաև Արցախի տնտեսությանը ու էներգետիկայի ոլորտին վերաբերող հարցեր:
Հանդիպումն այնուհետև շարունակվել է ԱԺ մշտական հանձնաժողովների և խմբակցությունների ղեկավար կազմի, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ:
Ողջույնի խոսքում ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ նման հանդիպումները հնարավոր են դարձնում չեզոքացնելու Ադրբեջանի կողմից Արցախը մեկուսացնելու արհեստական փորձերը և Արցախի մասին օբյեկտիվ ու անաչառ տեղեկատվություն տարածելու Միացյալ Նահանգներում և ամբողջ աշխարհում: Նա անդրադարձել է Ֆրենք Փալոունի և Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի կողմից ԱՄՆ կառավարությանն ու Կոնգրեսին ուղղվող նամակներին և բանաձևերի նախագծերին, որոնք նպատակ ունեն հակազդելու տարածաշրջանում Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանն ու աջակցելու լարվածության թուլացմանը:
Կոնգրեսական Ֆրենք Փալոունը, ողջունելով ներկաներին նշել է, որ իր՝ Արցախում գտնվելու հիմնական նպատակը աշխարհին ցույց տալն է, որ Արցախը կայացած ու ժողովրդավարական պետություն է, և իրենք իրենց այցերով պետք է ակտիվացնեն համագործակցությունը Արցախի Հանրապետության և տարբեր երկրների պետական համակարգերի միջև:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՄՆ կողմից Արցախում իրականացվող հումանիտար ծրագրերին և դրանց ֆինանսավորմանը վերաբերող հարցեր: Հանդիպումներին մասնակցել է նաև ԱԳ նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը:
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02