ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից առաջարկած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ամսական նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից բարձրացնել՝ դարձնելով 68 հազար:
«Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ պատգամավորներ Վարազդատ Կարապետյանի, Բաբկեն Թունյանի և Նարեկ Զեյնալյանի կողմից առաջարկված «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց Վարազդատ Կարապետյանը։
«Նվազագույն ամսական աշխատավարձը հիմա սահմանված է 55 հազար դրամ, մենք սկզբնապես առաջարկեցինք բարձրացնել մինչև 63 հազար դրամ: Եվ այդ թիվը սահմանելու հիմնական պատճառն այն էր, որ չազդեինք բազային աշխատավարձի վրա, որը հիմա 66 հազարից ավելի է: Համայնքներում մեր հանդիպումները ցույց էին տալիս, որ բազմաթիվ մարդկանց՝ հատկապես համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում աշխատողների աշխատավարձը նվազագույն էր, և մարդիկ բողոքում էին: Եվ մենք բազմաթիվ քննարկումների արդյունքում որոշեցինք առաջարկել նվազագույն աշխատավարձի բարձրացում»,-ասաց Կարապետյանն ու հավելեց, որ հարցը կառավարությունում քննարկելուց հետո գործադիրն առաջարկել է նվազագույն աշխատավարձը դարձնել 68 հազար դրամ:
Նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ դարձնելու դեպքում դա ազդեցություն կունենա բազային աշխատավարձի վրա, և, հետևաբար, պետք է փոփոխություններ մտցվեին նաև Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքի մեջ: Հանձնաժողովը կառավարության առաջարկը քննարկելուց հետո կողմ է քվեարկել նվազագույն աշխատավարձը 68 հազար դարձնելու տարբերակին:
Կառավարությունը դրա համար էական հիմնավորումներ է ներկայացրել: Ամսական նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ դարձնելու դեպքում կբարձրանան մոտ 57 հազար պետական ծառայողների և մասնավոր հատվածի մոտ 130 հազար աշխատողների աշխատավարձները: Կարապետյանը վստահեցրեց՝ ծախսերի ու հարկերի ազդեցության հանրագումարի արդյունքում պետական բյուջեի վրա մաքուր ազդեցությունը 2 մլրդ դրամից չի անցնելու: Նա նշեց՝ կառավարությունը դրան պատրաստ է:
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02