Արդեն մոտ մեկ տարի է, ինչ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի (ԳԿՄԿ) բնապահպանության և բնօգտագործման ամբիոնը և ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը համատեղ իրականացնում են «Շրջակա միջավայրի պաշտպանություն (բնապահպանություն)» կրթական ծրագրերի արդիականացում Հայաստանի և Վրաստանի համար» Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագիրը: Ծրագրի ընդհանուր նպատակն է շրջակա միջավայրի պաշտպանության (բնապահպանության) ոլորտում բարելավել կրթական ծրագրերի որակը Հայաստանում և Վրաստանում, ապահովել առարկայական ծրագրերի բազմակողմանի արդիականացումը: Ծրագիրը կարևորում է հետբուհական կրթության և գիտահետազոտական գործունեության սերտ կապը՝ շրջանավարտներին զինելով նորագույն գիտելիքներով և գործնական հմտություններով: Բնապահպանական կրթությունը կտրուկ արդիականացնելու նպատակով ծրագրի շրջանակներում ստեղծվում է միջհամալսարանական կրթական և գիտահետազոտական եզակի լաբորատորիա ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի լաբորատոր հենքի վրա, որտեղ կիրականացվեն ուսանողական նախագծեր և արտաքին շահառուների հետ համագործակցային տարբեր նախագծեր։ Ավելին՝ լաբորատորիան զինվում է ժամանակակից լաբորատորայի ենթակառուցվածքներով և հնարավորություն է տալիս իրականացնելու տարբեր նախագծեր համալսարանների և արտաքին շահառուների միջև: Արդեն իսկ կնքվել է միկրոանալիզի համակարգով ռաստրային էլեկտրոնային մանրադիտակի (ՌԷՄ) մատակարարման պայմանագիրը, որի ձեռքբերումը հնարավորություն կընձեռի իրականացնել նորարարական գործառույթներ՝ օպտիկական արտապատկերումից դեպի ՌԷՄ արտապատկերում և ՌԷՄ դիտման ընթացքում վերակառուցված կենդանի 3D պատկերների ցուցադրում: Ուսումնական այցեր են կատարվել գործընկեր եվրոպական համալսարաններ՝ Տուշայի համալսարան (Իտալիա), Լիսաբոնի տեխնիկական համալսարան՝ (Պորտուգալիա), Մարտին Լյութերի համալսարանի Երկրաբանական գիտությունների և աշխարհագրության ինստիտուտ (Գերմանիա), որտեղ ուսումնասիրվել են համապատասխան առարկայական ծրագրերը և նկարագրերը, գիտության և կրթության մերձեցման հաջողված փորձը, ինչպես նաև հետազոտահեն կրթության իրականացման մոդելները և կառուցակարգերը: Միջազգային ուսումնասիրության հիման վրա ԳԿՄԿ բնապահպանության և բնօգտագործման ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը կատարել է դասավանդվող և դասավանդվելիք դասընթացների համեմատական վերլուծություն՝ տվյալ դասընթացները եվրոպական լավագույն փորձին առավելագույնս մոտեցնելու միտումով: Ծրագրի շրջանակներում կատարվել է բնապահպանական կրթության SWOT վերլուծություն, որի նպատակն է վերհանել Հայաստանում բնապահպանական կրթության պահանջարկը, բացերը, արտաքին շահեկիցներին, բնապահպանական կրթության առավելությունները և թերությունները: Դասընթացները մշակվելու և արդիականացվելու են թե´ հայերեն, թե´ անգլերեն լեզուներով և դասավանդվելու են արդեն իսկ 2019-2020 ուսումնական տարում՝ նպաստելով բնապահպանական կրթության միջազգայնացմանը և ինտեգրմանը բարձրագույն եվրոպական կրթական տարածք:
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02