Թուրքիայի սահմանադրական (ՍԴ) դատարանը որոշում է կայացրել հօգուտ Երուսաղեմի հայոց պատրիարքությանը պատկանող «Մարյակոբ» հայկական եկեղեցու հիմնադրամի: ՍԴ-ի որոշմամբ չեղյալ է հայտարարվել հայկական հիմնադրամի կառավարումը Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր վարչությանը հանձնելու մասին ստորին դատարանի որոշումը: Այս մասին գրում է ermenihaber-ը։
Բարձրագույն դատարանը որոշել է նաև, որ խախտվել է եկեղեցու հիմնադրամի դատարան դիմելու իրավունքը, քանի որ Թուրքիայում գտնվող իր գույքը ետ ստանալու պահանջով դատարան դիմած հիմնադրամի գործը չի քննվել, ավելին՝ որոշվել է դրա կառավարումը հանձնել Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր վարչությանը:
ՍԴ-ն կրկին դատավարություն իրականացնելու համար գործը հետ է ուղարկել Անկարայի 15-րդ վարչական դատարան: Որոշման մեջ նշվել է, որ այս մակարդակում նպատակահարմար չէ քննել սեփականության իրավունքի խախտման վերաբերյալ հիմնադրամի պահանջը:
Նշվում է, որ վարչական դատարանի կողմից ավելի վաղ կայացրած որոշումը չեղարկելու դեպքում ճանապարհ կբացվի հիմնադրամի ավելի քան 100 միավոր գույքը ետ ստանալու համար:
«Մարյակոբ» հայկական եկեղեցու հիմնադրամը Թուրքիայի ՍԴ էր դիմել 2016 թվականի օգոստոսի 26-ին, որում նշել էր, որ Հիմնադրամների գլխավոր վարչության փաստաթղթերում ևս երևում է այն հայկական հիմնադրամի կենտրոնը գտնվում է Երուսաղեմում և օտար հիմնադրամի կառավարումը բռնի կերպով իր ձեռքը վերցնելը հնարավոր չի լինելու գրանցվել արձանագրության մեջ:
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02