ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վերականգնել է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը՝ Հանրապետական սենատոր Ռոբ Պորտմանի և այլ օրենսդիրների խնդրանքով, ինչպես նաև կոչ է արել Եվրոպային աջակցել Կիևին, հաղորդում է Корреспондент-ը:
«Ռոբ Պորտմանը զանգեց ինձ և ասաց. «Խնդրում եմ վերականգնեք գումարները: Դա միակ պատճառն էր: Ես գումարը տվեցի միայն Ռոբ Պորտմանի և մյուս օրենսդիրների խնդրանքով: Ես ատում եմ, երբ միայն ԱՄՆ-ն է փող տալիս: Եվրոպական երկրները պետք է ավելի շատ վճարեն՝ որպես օգնություն Ուկրաինային»,- ասել է Թրամփը:
Նա նշել է, որ նախքան Զելենսկիի նախագահ դառնալն Ուկրաինայում «ահռելի կոռուպցիա է եղել, ավելի շատ, քան աշխարհի ցանկացած այլ երկրում»:
«Ես չէի ցանկանում փող տալ այդպիսի կոռումպացված երկրի», - բացատրել է ԱՄՆ նախագահը:
Բացի այդ, նա հավելել է, որ Ուկրաինան «ավելի մոտ է գտնվում եվրոպական երկրներին, քան Միացյալ Նահանգներին», այդ իսկ պատճառով հենց նրանք պետք է օգնություն տրամադրեն Կիևին:
«Ուկրաինան, կարծես, պատ լինի Ռուսաստանի և Եվրոպայի միջև, մեծ, լայն, գեղեցիկ պատ», - ասել է Թրամփը:
Ավելի վաղ, ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը լրատվամիջոցներին հայտնել էր, որ Միացյալ Նահանգներն ամբողջությամբ վերականգնել է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը, որը կազմում է մոտ 250 միլիոն դոլար:
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02