Microsoft ամերիկյան կորպորացիան չորեքշաբթի Նյու Յորքում ներկայացրել է Surface Duo ծալովի սմարթֆոնը, որը կարելի է օգտագործել նաեւ որպես պլանշետ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ Սմարթֆոնը հաշվարկված է Android գործառնական համակարգի համար, ունի երկու էկրան՝ յուրաքանչյուրը 5,6 մատնաչափ տրամագծով։ Բաց վիճակում սարքը կարելի է կիրառել որպես պլանշետ-համակարգիչ՝ 8,3 մատնաչափ էկրանով։ Ծալված վիճակում սմարթֆոնը տեղավորվում է գրպանում։ Երկու էկրանները կարող են միաժամանակ ցուցադրել առանձին հավելվածի աշխատանքը։ Բացի այդ, էկրաններից մեկը կարելի է օգտագործել որպես վիրտուալ ստեղնաշար կամ ջոյսթիկ։ Microsoft-ի գործընկերը Surface Duo-ը ստեղծելիս եղել է Google ընկերությունը։ Սարքի օգնությամբ կարելի կլինի օգտագործել Google play ցանցային խանութում հասանելի հավելվածները։ Ինչպես ասել են Microsoft-ի ներկայացուցիչները, սարքը վաճառքի կհանվի 2020 թվականին։ Նրա որոշ տեխնիկական բնութագրեր առայժմ չեն բացահայտվում։ Օրինակ, պաշտոնապես չի հայտարարվել, թե ինչ պրոցեսոր է այն ունենալու, ինչպես նաեւ կա՞ արդյոք խցիկ հետին վահանակին։ Ամերիկյան Wired ամսագրի տվյալներով՝ Surface Duo-ն ունենալու է Snapdragon 855 պրոցեսոր։ 1975 թվականին Բիլ Գեյթսի եւ Փոլ Ալենի կողմից հիմնադրված Microsoft-ը տարբեր սարքերի համար՝ անհատական համակարգիչներից մինչեւ բջջային հեռախոսներ, ծրագրային ապահովման խոշորագույն արտադրողներից է։ Microsoft-ի կենտրոնակայանն ամերիկյան Ռեդմոնդ քաղաքում է (Վաշինգտոն նահանգ)։
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02