Սեպտեմբերի 17-ին Իսրայելում կայացած ընտրությունների արդյունքներով կառավարական կոալիցիայի ձեւավորման շուրջ երկրի վարչապետ եւ «Լիկուդ» կուսակցության ղեկավար Բենիամին Նաթանյահուի եւ «Մեր տունն Իսրայելն է» կուսակցության առաջնորդ Ավիգդոր Լիբերմանի միջեւ բանակցությունները հոկտեմբերի 3-ին ավարտվել են անարդյունք: Այդ մասին հայտնել է Իսրայելի Kan պետական ռադիոն: «Հանդիպմանը ոչ մի համաձայնություն ձեռք չի բերվել»,-ռադիոկայանը մեջբերել է «Լիկուդ»-ի ներկայացուցիչների հայտարարությունը: Նրա տվյալներով՝ բանակցությունների ընթացքում, որոնք շարունակվել են մոտավորապես մեկ ժամ, Լիբերմանը կրկնել է ընտրությունների արդյունքներով միասնության կառավարություն ձեւավորելու իր կոչը՝ «Լիկուդ»-ի, Իսրայելի բանակի գլխավոր շտաբի նախկին ղեկավար Բենի Գանցի «Կախոլ-Լավան» կենտրոնամետ կուսակցությունների դաշինքի եւ «Մեր տունն Իսրայելն է» կուսակցության մասնակցությամբ՝ առանց ծայրահեղ ուղղադավան կուսակցությունների ներկայացուցիչների ներգրավման: «Լիկուդ»-ը կոալիցիոն բանակցություններում հանդես է գալիս չորս աջ եւ ծայրահեղ ուղղադավան կուսակցությունների դաշինքի անունից, որոնք 55 մանդատ ունեն 22-րդ գումարման 120 տեղանոց Կնեսետում: «Մեր տունն Իսրայելն է» կուսակցությունն ութ աթոռ է ստացել միապալատ խորհրդարանում: Ավելի վաղ անարդյունք են ավարտվել կառավարության ձեւավորման շուրջ մի քանի փուլից բաղկացած բանակցությունները «Լիկուդ»-ի եւ «Կախոլ-Լավան»-ի ներկայացուցիչների միջեւ: Սեպտեմբերի 25-ին Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը Նաթանյահուին հանձնարարել է կառավարական կոալիցիա կազմել սեպտեմբերի 27-ի ընտրությունների արդյունքներով: Վարչապետին օրենքով 42 է հատկացվում, որպեսզի նա 120 պատգամավորներից 61-ի աջակցությունն ապահովի կայուն կառավարություն ձեւավորելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02