ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ-ում ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության կողմից կատարված ստուգման արդյունքներին վերաբերող փաստաթղթերը, որի շրջանակներում անհրաժեշտ տեղեկատվություն է պահանջվել նաև ՀՀ Առողջապահության նախարարությունից: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ-ն 2014-2016թթ. ընթացքում 5 անվանում սննդամթերք ձեռք է բերել նախատեսվածից 553.900 ՀՀ դրամի չափով բարձր գներով: Պարզվել է նաև, որ ձեռք բերված և իրացված այդ սննդամթերքը սահմանված չափաբաժիններից ավելի է եղել ընդհանուր շուրջ 40մլն ՀՀ դրամի չափով:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2015թ. «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ-ն գրեթե ամբողջությամբ ֆինանսավորվել է ՀՀ պետական բյուջեից, իսկ համապատասխան ֆինանսական միջոցները պետության կողմից կարող էր հատկացվել միայն սահմանված չափաբաժիններով հաշվարկված ծախսերի չափով: Այսինքն ՓԲԸ-ն չէր կարող ունենալ դրամական միջոցների ավելցուկ՝ սահմանված չափաբաժիններից ավել և սահմանված առավելագույն չափից բարձր գներով սննդամթերք ձեռք բերելու համար:
Բացի այդ, արձանագրվել է, որ ընկերությունը, խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջները, բանակցային ընթացակարգով, առանց հայտարարության, 2015թ. դեկտեմբերի 15-ին ձեռք է բերել գնումների պլանով չնախատեսված 18 մլն. ՀՀ դրամ արժողությամբ ավտոմեքենա:
Համաձյան ՀՀ կառավարության 2008թ. հուլիսի 24-ի որոշման և դրա հիման վրա ՀՀ ֆինանսների նախարարի 2013թ. հոկտեմբերի 24-ի հրամանի՝ տվյալ դեպքում գնվող ավտոմեքենայի շարժիչի ծավալը չպետք է գերազանցեր 1,8 լիտր ծավալը, իսկ ձեռքբերման առավելագույն գինը սահմանված է 8.5 մլն. ՀՀ դրամը: Ընդ որում, պարզվել է, որ գնումը այս չափորոշիչներին համապատասխան իրականացնելու անհրաժեշտության մասին ընկերությունն զգուշացված է եղել ՀՀ Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի համապատասխան գրությամբ: Մինչդեռ Ընկերությունը, առանց անհրաժեշտության հիմնավորման, ձեռք է բերել 2,7 լիտր ծավալով «Toyota Prado» մակնիշի ավտոմեքենա՝ փաստորեն, նախատեսվածից 9.5 մլն. ՀՀ դրամով ավելի գնով:
Այսինքն ՓԲԸ-ի ծառայողներն իրենց կարգադրիչ կամ այլ լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ և իրենաց կամ ուրիշ անձնանց օգտին են օգտագործել, ինչպես նաև վատնել են իրենց վստահված պետական միջոցները, որոնց արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր շուրջ 50մլն դրամի վնաս՝ առաջացնելով ծանր հետևանքներ:
Նկատի ունենալով, որ ուսումնասիրության արդյունքում ձեռք են բերվել առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 214-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ և նախաքննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե:
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02