Իզմիրլյան ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանն անդրադարձել է իր մասին ապատեղեկատվությանը, այն ներկայացնում ենք ստորև. «Այսօր լրատվամիջոցներից տեղեկացա, որ իբրև «ինձ է դիմել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ իր համար բժշկական պատմություն հորինելու խնդրանքով: Եվ անգամ ես այդ հարցով խորհրդակցել եմ Ամենայն Հայոց Հայրապետի հետ» (մեջբերումը հրապարակումից): Հրապարակվածը բացարձակ չի համապատասխանում իրականությանը և տգեղ փորձ է ինչ-ինչ նկրտումներով ստվերելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի բարի համբավը: Անընդունելի ենք համարում նման ձգտումները: Զավեշտալին նաև այն է, որ ես, ներկայում գտնվելով արտերկրում արձակուրդում, նյութը կարդալուց հետո հարկադրված եմ իրազեկել մեր հայրենակիցներին ոչ հիմնավորված, չճշգրտված տեղեկատվության մասին: Իզմիրլյան բժշկական կենտրոնի ողջ թիմը կազմված է բարձր պրոֆեսիոնալներից, իսկ դա նշանակում է, որ. Մենք, որպես բժիշկ, բացարձակ ապաքաղաքական ենք և մեզ համար միևնույն է, թե ով է մեր առջև, Երբեք չենք կարող զբաղվել կեղծարարությամբ, Մեզ համար առաջնայինն ու ամենակարևորը հիվանդի առողջությունն է, անկախ նրա ազգային, ռասսայական, կրոնական և այլ պատկանելիությունից: Ցանկացած հիվանդի բուժման գործում պետք է դրսևորվի անմնացորդ նվիրում, արվի կարողությունների առավելագույնը: Ես ինքս հոգևոր արժեքներ դավանող և հավատքի մարդ եմ: Անսահման հարգանք և խոնարհում տածելով Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ` իբրև «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն ինձ երբեք թույլ չեմ տվել նրա հետ քննարկել որևէ բուժական խնդիր, առավել ևս «սարքովի ինչ որ բան» մեր օգնությանը դիմած որևէ հիվանդի առնչությամբ: Հայոց Հայրապետը, որքանով էլ որ հոգատար է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի հանդեպ, շատ բարձր է այդպիսի խնդիրներից։ Իմ սիրելի Ժողովուրդ արժևորեք Ձեր պրոֆեսիոնալներին, բոլորին՝ անկախ մասնագիտություններից: Նրանք են մեր հասարակության հենասյուները»:
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02