Հայաստանի զինված ուժերի զորամասերը պարենով ապահովելու ծրագրով արդեն պայմանագիր կա վեց ընկերության հետ, որոնք սնունդ են մատակարարում յոթ հազար մարդու: Այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Զինված ուժերին սննդի մատակարարման գործընթացի վերաբերյալ հոկտեմբերի 4-ին հրավիրված խորհրդակցությանը: «Զինված ուժերի ժամկետային զինծառայողների սննդի ապահովման համակարգում առկա են շոշափելի փոփոխություններ, որոնք դրական արձագանք են ստացել ինչպես զինվորների, այնպես էլ հանրության շրջանում»,-գործընթացը գնահատեց վարչապետը: Նա խորհրդակցությունը հրավիրել է՝ քննարկելու, թե ինչպիսին է ընթացիկ իրավիճակը, ինչպես է կազմակերպվում գործընթացը, ինչպես է առաջ ընթանում, ինչ խնդիրներ են ի հայտ գալիս, և ինչպես են պատասխանատուները պատկերացնում այդ խնդիրների լուծումը: «Պետք է հասկանալ՝ այս հարաբերությունների փոփոխման արդյունքում կառավարման ինչ փոփոխություններ են տեղի ունենում, և դրանք ինչպես են ազդում ընդհանուր իրավիճակի վրա, ինչ հետևություններ են բխում այս ամենից: Կարևոր է կողմնորոշվել, թե գնային քաղաքականության առումով ինչ երկարաժամկետ պատկերացում և հաշվարկներ ունենք, և մեր այսօրվա հաշվարկներն ինչքանով են համապատասխանում նախնական պայմանավորվածություններին: Այս պահի դրությամբ մենք աշխատում ենք վեց ընկերության հետ, որոնք արդեն յոթ հազար մարդու ապահովում են սննդով այս համակարգի միջոցով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց վարչապետ Փաշինյանը: Հիշեցնենք, որ նոր կարգով սննդի մատակարարումը նախարարությունից աստիճանաբար անցնում է մասնավորին: Ծրագիրն իրականացվում և՛ ՀՀ ՊՆ, և՛ Արցախի ՊԲ զորամասերում: Համակարգն ամբողջությամբ նախատեսվում է ներդնել բոլոր զորամասերում մինչև 2020 թվականի վերջը:
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02