Ռուսաստանն ու Ադրբեջանը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել ռազմատեխնիկական համագործակցությունը, գրում է РИА Новости-ն` հղում անելով Ադրբեջանի նախագահի` Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպումից հետո արված հայտարարությանը: «Ակտիվորեն զարգանում է մեր երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը: Այսօր մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել շարունակել աշխատանքն այդ ուղղությամբ` չնայած այն հանգամանքին, որ ռուսական տեխնիկայի ձեռքբերման առնչությամբ արդեն ստորագրված պայմանագրերի արժեքը կազմում է 5 միլիարդ դոլար, որից 3 միլիարդն արդեն իրականացված է»,- ասել է Ալիևը Ռուսաստանի «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի նիստի ժամանակ: Հիշեցնենք, որ երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Կողմերը հաստատել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերություններում նկատվող դրական աճը: «Չնայած այն հանգամանքին, որ մեր անձնական շփումներում դադար է եղել, մեր երկրների միջև հարաբերությունները շարունակել են զարգանալ և բարեհաջող զարգանում են: Ամրապնդվում են առևտրատնտեսական հարաբերությունները, ապրանքաշրջանառությունը մեր երկրների միջև անցած տարի կազմել է 2,5 միլիարդ դոլար»,- ասել էր ՌԴ նախագահը:
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02