Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի («WCIT 2019») շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հյուրընկալությամբ հոկտեմբերի 8-ին տեղի կունենա նախարարական կլոր սեղան-քննարկում՝ «Արդյունավետ թվային փոխակերպումներին ուղղված ազգային օրակարգերի մշակում եւ իրագործում» (“Designing and Executing an Effective ICT Blueprint for National Transformation”) թեմայով։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի պատմության մեջ նախադեպը չունեցող այս միջոցառմանը նախարար Հակոբ Արշակյանի հրավերով իրենց մասնակցությունն արդեն հաստատել են 20-ից ավելի երկրների պատվիրակություններ՝ փոխվարչապետերի, նախարարների, փոխնախարարների գլխավորությամբ։ Նախարարական կլոր սեղանի շրջանակներում Հայաստանը կկիսվի Ազգային փոխակերպման օրակարգի զարգացման իր հաջողություններով եւ տեսլականով: Մասնակիցները կքննարկեն նաեւ բարձր տեխնոլոգիաների ներդրման ու կիրառման շնորհիվ տեղական եւ գլոբալ մարտահրավերները արդյունավետ լուծելու ուղղություններն ու հնարավորությունները: Ակնկալվում է, որ նախարարական կլոր սեղան- քննարկման ավարտին բոլոր երկրների նախարարները կստորագրեն արձանագրություն, որտեղ կամրագրվի երկրների պատրաստակամությունը՝ մշակելու եւ գործարկելու արդյունավետ քաղաքականություն եւ գործիքներ՝ խթանելու տեխնոլոգիական փոխակերպումը՝ ի նպաստ կայուն եւ ներառական տնտեսական զարգացման: «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երեւանում, հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո եւ աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը:
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02