Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն արձագանքել է Ուռուցքաբանության կենտրոնում տեղի ունեցած միջադեպին: «Տեղյակ եմ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում տեղի ունեցած միջադեպից: Հանձնարարել եմ համապատասխան աշխատակիցներին համագործակցել իրավապահ մարմինների հետ դեպքի բոլոր մանրամասները պարզելու նպատակով», – գրել է նա Ֆեյսբուքի իր էջում:
Տեղեկացնենք, որ ըստ մամուլի հրապարակումների, կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Մանուկյանը կասկածվում է նույն կենտրոնի բժիշկ Վահագն Համբարձումյանին ծեծի ենթարկելու մեջ։ Պատճառը եղել է այն, որ Վ. Համբարձումյանի հորը Ն. Մանուկյանը աշխատանքից ազատել է և այսօր Վ. Համբարձումյանը պարզաբանումներ ստանալու նպատակով մտել է տնօրենի մոտ և խոսակցությունը վերածվել է վիճաբանության, այնուհետև՝ ծեծկռտուքի, ինչի հետևանքով էլ Վ. Համբարձումյանը քթի մասում վնասվածքներ է ստացել։
Արսեն Թորոսյանը մեկ այլ գրառում է կատարել՝ նշելով. «Բուժաշխատողների կողմից ապօրինի գումարների «շորթումը» անընդունելի է և միշտ արժանանալու է նման խիստ արձագանքի: Գագիկ Համբարձումյանը, ում որդին այսօր հարձակվել էր «Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի» ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Մանուկյանի վրա` օրեր առաջ ազատվել էր աշխատանքից լուսանկարում երևացող դիմումի հիման վրա: Նա ապօրինի 400.000 դրամ գումար էր վերցրել պացիենտի հարազատներից, իսկ այս դիմումից հետո հետ վերադարձրել այն: Տնօրենի իրավաչափ որոշմամբ` նա այս խախտումը թույլ տալու համար ազատվել էր աշխատանքից, իսկ նրա որդին այսօր «հաշիվ էր պահանջում» տնօրենից»:

10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02