Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը Պետական եկամուտների կոմիտեից անհասկանալի ձևակերպումներով գրություն է ստացել։ «Սիրելիներ, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժնի պետ Արման Ղազարյանը փնտրում է «Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմ»-ի տնօրեն պարոն Գևորգ Աջսպահյանին, ով բնակվում է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մայիսյան ապստամբ. 1 հասցեում։ Հայցում եմ ձեր օգնությունը՝ գտնելու սույն մարդուն»,- ֆեյսբուքյան էջում գրել է Աջապահյանը։ Գրառմանը կից Շիրակի թեմի առաջնորդը հրապարակել էր մի փաստաթուղթ, ըստ որի՝ ՊԵԿ պաշտոնյան, Գյումրու քաղաքի Մայիսյան Ապստամբության 1 հասցեով գրություն է ուղարկել և դիմելով «Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմ»-ի տնօրեն պարոն Գևորգ Աջսպահյանին, վերջինիս զգուշացրել է, որ նա պարտավոր է ՊԵԿ-ի պահանջով ողջամիտ ժամկետում տրամադրել իր կառավարման մարմինների որոշումների պատճենները կամ գործունեության մասին այլ փաստաթղթեր: Միքայել եպիսկոպոս Աջապահյանը NEWS.am–ի հետ զրույցում հայտարարեց, որ նման տգիտության երբևէ չի հանդիպել։ «Նախ իմ ազգանունն են սխալ գրել, երկրորդ՝ ես վաղուց արդեն Գևորգ չեմ (խմբ–ավազանի անունը) , 31 տարի է իմ ավազանի անունը փոխված է, Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմը չի կարող գրվել չակերտների մեջ և եկեղեցին ոչ թե տնօրեն է ունենում, այլ ունի առաջնորդ, իսկ ինչ վերաբերվում է հասցեին, ապա Մայիսյան Ապստամբության 1 հասցե 30 տարի է Գյումրիում գոյություն չունի, սրանք պարզ բաներ են, որոնք պարտավոր են իմանալ այն կառույցները, որոնք շփվում են մեր եկեղեցու հետ»,–հայտարարեց եպիսկոպոսը։ Աջապահյանի խոսքով՝ Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմը հասարակական կազմակերպություն չէ և ոչ էլ իրավաբանական անձ. «Իրավաբանական անձ է հանդիսանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։ Իրենց գրած նամակից ես բան չեմ հասկացել, ցանկություն էլ չունեմ խորանալու բովանդակության մեջ, քանի որ գրությունն ինքնին այնքան արտառոց է իր անգրագիտությամբ, որ բովանդակության մեջ մտնելու կարիք չկա։ Չի կարող պետական կառույցում նման տգիտություն լինել»,–ասաց նա։
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02