Պաշտոնական այցով Սերբիայում գտնվող՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են նաև տեղեկատվական տեխնոլոգիական ոլորտի և ստարտափ հանրության ներկայացուցիչներ, այսօր՝ հոկտեմբերի 4-ին, հյուրընկալվել է Բելգրադի գիտատեխնոլոգիական պարկում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից։ Սերբիայի կրթության, գիտության և տեխնոլոգիական զարգացման նախարար Մլադեն Շարչևիչի, ինովացիոն և տեխնոլգիական զարգացման պատասխանատու նախարար Նենադ Պոպովիչի և գիտատեխնիկական պարկի տնօրեն Գորդանա Դանիլովիչի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել տեխնոլոգիական պարկում, ծանոթացել գործունեության ուղղություններին, զրուցել պարկի հետ համագործակցող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Պարկի տնօրենը նշել է, որ կառույցն իդեալական միջավայր է ստեղծում այն ընկերությունների համար, որոնք ձգտում են բարձր տեխնոլոգիական համայնքի մաս դառնալ: «Մենք համագործակցում ենք տարբեր երկրների ընկերությունների հետ և այսօրվանից պատրաստ ենք սկսել համագործակցությունը նաև Հայաստանի ընկերությունների հետ»-, ավելացրել է տնօրեն Դանիլովիչը։ Բելգրադի գիտատեխնոլոգիական պարկը հիմնվել է Սերբիայի կառավարության, Բելգրադի քաղաքային խորհրդի և Բելգրադի համալսարանի համագործակցության արդյունքում՝ օգտագործելով միջազգային լավագույն փորձը: Այն նախատեսված է ստարտափների և բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացող ընկերությունների համար, աջակցում է նրանց` զարգացնելու և կոմերցիալիզացնելու իրենց նորարարական արտադրանքն ու ծառայությունները: Պարկը միավորում է մի քանի տասնյակ բարձր տեխնոլոգիական ընկերություններ և թիմեր՝ ապահովելով նրանց տարբեր ծրագրերով և կարևոր դեր խաղալով Սերբիայի նորարարական էկոհամակարգի զարգացման գործում: Այն նաև իրավական և վարչական, մարքեթինգային ծառայություններ, անհատական խորհրդատվություն է տրամադրում տեղական և օտարերկրյա ընկերություններին, կազմակերպում թրեյնինգներ:
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02