«Հայելի» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսին քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը , անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ խմորվող իրադարձությանը, նշեց, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը պատմության մեջ մնալու է որպես պետական պաշտոնյայի սիմվոլներից մեկը.
«Բացառիկ պետական գործիչներից է, որ որոշում կայացրեց՝ իր բաժին առաջին գիծը չլքելու: Այլ ոչ թե մեկ ուրիշ դատավորի նման փախավ իր առաջին գծից և հակասահամանդրական որոշում կայացրեց: Նիկոլը շատ անկեղծ է և ասում էր, որ բոլոր նրանք, ովքեր ծառայում են օրենքին, կարող են հեռանալ, իսկ նրանք, ովքեր պատրաստվում են ծառայել Նիկոլի կամքին և դառնալ կամակատար, նրանք կարող են մնալ» :
Շարունակելով խոսքը Մենուա Հարությունյանը նշեց , որ խնդիրը դատական իշխանության բռնազավթումն է: Ավելին , ըստ քաղաքական մեկնաբանի, Նիկոլ Փաշինյանը մարտահրավեր է նետել Հայաստանի հանրապետությանն ու հայ ժողովրդին: Ըստ նրա Նիկոլի կռիվը ոչ թե դատական իշխանության, Հրայր Թովմասյանի , Ռոբերտ Քոչարյանի կամ որևէ անձի հետ է , այլ՝ հենց Հայաստանի ու հայ ժողովրդի: «Ոչ թե կռիվը գնում է Նիկոլ Փաշինյանի ու Հրայր Թովմասյանի, Նիկոլ Փաշինյանի ու Ռոբերտ Քոչարյանի միջև, այլ կռիվը Հայաստանի ու Նիկոլ մեջ է. նա մարտահրավեր է նետել Հայաստանի հանրապետությանն ու ՀՀ քաղաքացիներին: Այս ամբողջ գործընթացների հետևանքով մեր քաղաքացիները սկսելու են ավելի վատ ապրել» :
Ասուլիսին ներկա մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանն էլ կարծիք հայտնեց, որ Հրայր Թովմասյանի հետ կապված գործընթացները քաղաքական են:Մեդիափորձագետի խոսքով Հրայր Թովմասյանի խնդիրը կապված է ոչ թե Ռոբերտ Քոչարյանի գործի հետ, այլ ՝ Ստամբուլյան կոնվենցիայի խնդրի:
« Շատերը կարծում են, որ Հրայր Թովմասյանի հեռացումը կապված է Ռոբերտ Քոչարյանի գործին խոչընդոտելով, սակայն այլ հանգամանքներ կան, որոնցից մեկը Ստամբուլյան կոնվենցիայի ընդունումն է, որը Փաշինյանը ժամանակավորապես կարողացել է հետաձգել: Պարտավորությունը ստանձնած է, Ստամբուլյան կոնվենցիան այսպես թե այնպես պետք է ընդունել»,- կարծիք հայտնեց Տիգրան Քոչարյանը:
Հերմինե Զեյնալյան
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02