Հայաստանի պետեկամուտների կոմիտեն արձագանքել է Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ֆեյսբուքյան գրառմանը, որը վրդովվել էր, որ ՊԵԿ-ի նամակում ինքը ներկայացվել էր որպես «Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմ»-ի տնօրեն պարոն Գեւորգ Աջսպահյան»: ՊԵԿ-ի պարզաբանման մեջ ասվում է. «Մեծ հարգանք ունենալով Հայ Առաքելական եկեղեցու սպասավորների հանդեպ` ՊԵԿ-ն այս պահին ուսումնասիրում է Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ֆեյսբուքյան գրառմամբ բարձրացված խնդիրը, որի առնչությամբ կտա պարզաբանում եթե դրա անհրաժեշտությունը լինի»: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը Պետական եկամուտների կոմիտեից անհասկանալի ձևակերպումներով գրություն է ստացել. «Սիրելիներ, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժնի պետ Արման Ղազարյանը փնտրում է «Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմ»-ի տնօրեն պարոն Գևորգ Աջսպահյանին, ով բնակվում է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մայիսյան ապստամբ. 1 հասցեում։ Հայցում եմ ձեր օգնությունը՝ գտնելու սույն մարդուն»,- ֆեյսբուքյան էջում գրել է Աջապահյանը։ Գրառմանը կից Շիրակի թեմի առաջնորդը հրապարակել էր մի փաստաթուղթ, ըստ որի՝ ՊԵԿ պաշտոնյան, Գյումրու քաղաքի Մայիսյան Ապստամբության 1 հասցեով գրություն է ուղարկել և դիմելով «Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմ»-ի տնօրեն պարոն Գևորգ Աջսպահյանին, վերջինիս զգուշացրել է, որ նա պարտավոր է ՊԵԿ-ի պահանջով ողջամիտ ժամկետում տրամադրել իր կառավարման մարմինների որոշումների պատճենները կամ գործունեության մասին այլ փաստաթղթեր: Չի կարող պետական կառույցում նման տգիտություն լինել. Շիրակի թեմի առաջնորդին բարկացրել է ՊԵԿ–ի գրությունը
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02