Հայ-ամերիկյան գործընկերությունն օր օրի ամրապնդվում է, Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատանը կայացած Անկախության օրվա տոնակատարության ընթացքում հայտարարել է Պետքարտուղարության Կովկասյան բաժնի ղեկավար Շերիլ Ֆերնանդեսը.
«Անկախության առաջին իսկ օրվանից Միացյալ Նահանգներն աջակցել է Հայաստանին` իրականացնելու քաղաքացիների պահանջը. Կոռուպցիայի դեմ պայքար, թափանցիկ կառավարում, օրենքի գերակայություն և մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանք»:
Ֆերնանդեսի խոսքերով՝ Պետքարտուղարությունում ուրախ են Միացյալ Նահանգներ կատարած Հայաստանի վարչապետի հաջողակ այցի կապակցությամբ և հույս ունեն, որ դա ապագայում սպասվող բազմաթիվ այցերից մեկն էր միայն: Այսօր Հայաստանը գրանցում է նաև տնտեսական զարգացման տպավորիչ արդյունքներ՝ դառնալով տարածաշրջանում տեխնոլոգիական կենտրոն, նշում է Շերիլ Ֆերնանդեսը:
«Թավշյա հեղափոխությունը», որ Հայաստանը դարձրեց ժողովրդավարության հաղթանակի աշխարհում գլխավոր օրինակներից մեկը, նաև հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման նոր հեռանկարներ է բացել, իր ելույթում նշեց ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանը.
«Մեր անկախացումից ի վեր, Միացյալ Նահանգները եղել է Հայաստանի ամենակարևոր բարեկամներից մեկը: Ամերիկյան աջակցությունը կարևորագույն դեր է խաղացել պետական հաստատությունների կայացման, մարտահրավերներին դիմակայելու գործում: Այդ աջակցության շնորհիվ նաև Հայաստանին հաջողվեց կարևորագույն տնտեսական և քաղաքական բարեփոխումներ իրականացնել»:
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02