ՄԱԿ-ում Իրաքի ցուցարարներին և կառավարությանը կոչ են արել Բաղդադում և այլ քաղաքներում բողոքի ակցիաների ժամանակ զերծ մնալ բռնության ցանկացած դրսևորումից, գրում է The Guardianպարբերականը:
Ինչպես հայտարարել է Իրաքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ժանին Հենիս-Պլասհարթը, ՄԱԿ-ում վշտացած են հոկտեմբերի 1-ին սկսված բողոքի ակցիաների ընթացքում զոհվածների մեծ թվով: Նա նաև կողմերին կոչ է արել առկա խնդիրը լուծել բանակցային ճանապարհով:
«Խորապես վշտացած եմ մարդկային կյանքերի անիմաստ կորստով. պետք է վերջ տալ այս ամենին: Ես կողմերին կոչ եմ անում դադար տալ և խորհել: Բռնության մեղավորներին պետք է պատասխանատվության ենթարկել»,- ընդգծել է Հենիս-Պլասհարթը:
Հիշեցնենք, որ բողոքի ակցիաները Բաղդադում սկսվել են հոկտեմբերի 1-ին։ Ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը, ինչպես նաև կենսապայմանների բարելավում, առողջապահության և կրթության ոլորտներում, ինչպես նաև աշխատաշուկայում առկա խնդիրների լուծում, կոռուպցիայի դեմ պայքար։ Բողոքի ցույցերն ընկալվում են որպես առաջին մարտահրավեր, որին բախվել է վարչապետ Ադել Աբդել Մահդիի թույլ կառավարությունն իշխանության գալուց մեկ տարի անց:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրաքում 5-օրյա հակակառավարական ցույցերի հետևանքով զոհերի թիվը մոտեցել է 100-ի:




15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02