Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի վարկանիշը պաշտոնը ստանձնելու պահից սկսած ռեկորդային նվազագույնի է հասել, հետեւում է հարավկորեական Realmeter հետազոտական գործակալության տվյալներից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Գործակալության տվյալներով՝ Մուն Չժե Ինի պետական քաղաքականության դրական վարկանիշը հոկտեմբերի առաջին շաբաթում եղել է ռեկորդային ցածր՝ 44,4 տոկոս, ինչը 2,9 տոկոսային կետով ցածր է, քան սեպտեմբերի վերջին շաբաթվա արդյունքը: Նախորդ նվազագույնը (44,9 տոկոս) գրանցվել էր 2019-ի մարտին: Քաղաքացիների դժգոհության մակարդակը նույնպես ռեկորդային մեծություն է ունեցել: Ընդ որում՝ հարավկորեացի առաջնորդի քաղաքականությունը բացասաբար գնահատող հարցվածների 52,3 տոկոսից 40,6 տոկոսը կարծում է, որ նախագահն իր պարտականությունները «չափազանց վատ» է կատարում: Հետազոտությունն անցկացվել է սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը 2007 մարդու շրջանում հեռախոսային զրույցի մեթոդով, 95 տոկոս հավանականությամբ սխալի առավելագույն չափը 2,2 տոկոսը չի գերազանցում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ հեկտեմբերի 3-ին Սեուլում տեղի է ունեցել ընդդիմության հանրահավաքը նախագահի պաշտոնից Մուն Չժե Ինի եւ արդարադատության նախարարի հրաժարականի պահանջով: Կազմակերպիչների տվյալներով՝ միջոցառմանը մասնակցել է միլիոնից ավելի մարդ: Դժգոհության ներկայիս ալիքը հարուցել է արդարադատության նախարարի պաշտոնում երկրի նախագահի քաղաքացիական հարցերով նախկին քարտուղար Չո Գուկի նշանակումը: Հանրային արձագանք առաջացրած նշանակումը կատարվել է սեպտեմբերի 9-ին, չնայած թեկնածուի եւ նրա ընտանիքի կողմից օրենքի բազմաթիվ խախտումներին: Նախարարին եւ նրա կնոջն ուղղված մեղադրանքները ներառում են փաստաթղթերի կեղծում, դրամական հնարավոր մեքենայություններ եւ անձնական կապերի օգտագործում հեղինակավոր համալսարան իրենց դստեր ընդունելության համար: Դատախազությունը ստուգումներ է սկսել, սակայն առայժմ չի կարողացել համոզիչ ապացույցներ ներկայացնել: Չո Գուկի կնոջը արդեն 2 անգամ դատախազություն են կանչել հարցաքննության, նրա զարմիկին նաեւ կալանավորելու օրդերի միջնորդություն է ներկայացվել:
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02