Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը շնորհավորել է Քննչական կոմիտեի ծառայողներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Շնորհավորական ուղերձը ներկայացնում ենք ստորև. «Հարգելի՛ գործընկերներ Շնորհավորում եմ Ձեզ Քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ: Քննչական մարմինները մինչդատական վարույթի շարժիչ ուժն են, իսկ Քննչական կոմիտեի դերակատարումն այստեղ առաջնայիններից մեկն է: Վստահ եմ, որ այդպես է լինելու նաև վաղը, պետական մարմինների փոփոխված հարաբերակցության պայմաններում: Ձեր գործունեությունից ապագայում ակնկալիքներն այսօրվանից պակաս չեն լինելու: Քննչական կոմիտեի բոլոր ծառայողների մասնագիտական բարձր պատրաստվածության, քաղաքացիական հստակ դիրքորոշման և ամենօրյա տքնաջան աշխատանքի շնորհիվ նկատելիորեն ակտիվացել է կոռուպցիայի և, առհասարակ, հանցագործությունների դեմ մղվող անողոք պայքարը, ամրապնդվել համագործակցությունն ինչպես իրավապահ և ուժային այլ կառույցների, այնպես էլ` քաղաքացիական հասարակության ինստիտուտների հետ, ինչը հանցավոր ոտնձգություններից մեր հասարակության պաշտպանության հուսալի նախադրյալներից է: Այդուհանդերձ, մեր անելիքները դեռ շատ են, և ձեզանից յուրաքանչյուրն իր ամենօրյա ծառայողական պարտականությունները պետք է կատարի` մերժելով հանրության համար ոչ ընկալելի դրսևորումները, հիմնվելով համակարգի լավագույն ավանդույթների վրա, դրսևորելով կամք և տոկունություն` ապօրինությունների հանդեպ աննախադեպ մերժելի վերաբերմունք որդեգրած մեր համաքաղաքացիների սպասումներն արդարացնելու հարցում: Մենք հպարտանալու ենք այն քննիչներով, ովքեր համարժեք են ընկալում այս իրողությունները, որոնց համար պետությանը և օրենքին անմնացորդ ծառայելը, գործին նվիրվածությունը և պետական մտածողությունը սոսկ խոսքեր չեն, այլ` ամենօրյա աշխատանքի ուղենիշներ: Վստահ եմ, որ սկզբունքայնությամբ, աշխատասիրությամբ, կուտակված փորձով, մասնագիտական բարձր գիտելիքներով և աշխատանքի կազմակերպման նոր մոտեցումներով կարողանալու եք պատվով կատարել ծառայությանը օրենսդրությամբ վերապահված բարդ ու դժվարին գործառույթները: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ Քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ, իսկ Ձեր ընտանիքներին մաղթում խաղաղություն, սեր և համերաշխություն»:
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02