Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կիրակնօրյա հեռախոսազրույցը Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունների վերաբերյալ այնքան էլ հարթ չի ընթացել, գրում է NBC-ն: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությունների որոշումը կարող է ընդունվել առաջիկա օրերին: Նա նշել էր, որ այս գործողությունների նպատակն է լինելու Սիրիայի սահմանամերձ հատվածը Սիրիայի քրդերի ինքնապաշտպանական ուժերից մաքրելը և այնտեղ Թուրքիայում հաստատված սիրիացի փախստականների բնակեցումը: Էրդողանը հետ չի կանգնել իր դիրքորոշումից և նույնիսկ Թրամփի հրավերը Սպիտակ տուն նրան հետ չի կանգնեցրել իր մտքից: ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ «չափավոր ներխուժումը» դեռ կարելի էր ընդունել, բայց ռազմական լայն գործողությունները, որոնք կհանգեցնեն բախումների, անընդունելի են: Թրամփը նաև զգուշացրել է, որ եթե Թուրքիան լայնածավալ ռազմական գործողություններ սկսի, ապա ԱՄՆ-ն իր ամբողջ զորքը դուրս կբերի Սիրիայից: Անմիջապես հեռախոսազանգից հետո Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Միք Մալվեյնին տեղյակ է պահել Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերին նախագահի որոշման մասին: Հիշեցնենք, որ շատ ավելի վաղ Անկարայում ավարտվել էին թուրք-ամերիկյան բանակցությունները՝ Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծելու վերաբերյալ: Պաշտոնական Դամասկոսը դա գնահատել էր որպես իր ինքնավարության ու տարածքային ամբողջականության ոտնահարում:
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02