Սյունիքի մարզի Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանն այսօր ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած «Մեղրու ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ի շուրջ ստեղծված իրավիճակը և դրա հետագա գործարկման հնարավորությունները քննարկման ժամանակ նշեց, որ Մեղրու ազատ գոտին ամբողջ Հայաստանին է անհրաժեշտ, սակայն առաջին շահառուն լինելու է Մեղրիի բնակիչը: Անդրադառնալով Ազատ տնտեսական գոտու տարածքում աճուրդով վաճառված հողերին՝ նա նշեց, որ աճուրդն ապօրինի է իրականացվել, և այն գտնվում է դատական փուլում, և հույս հայտնեց, որ հարցը շուտ կլուծվի, քանի որ աճուրդի կազմակերպիչներն ընդունել են իրենց մեղքը: «Արագացված ընթացքով դատաքննությունն ընթանում է, և Տարածքային կառավարման նախարարի հանձնարարականով Մեղրի համայնքը դիմել է, որպեսզի առոչինչ ճանաչվի աճուրդը, և հողերը՝ 7 և 25 հեկտար, համայնքին վերադարձվեն: Բացի նշածս հողի հեկտարից, համայնքն ունի 70 հեկտար ազատ հող, որը պատրաստ է տրամադրել Ազատ տնտեսական գոտու կայացման համար»,- նշեց Մխիթար Զաքարյանը: Նրա խոսքով՝ այս հողերի տրամադրումով համայնքը ցանկություն է հայտնում ազատ առևտրի գոտում 5-10 տոկոս բաժնեմաս ունենալ: Չնայած սա պարտադիր պայման չէ, սակայն ուղերձ ու խնդրանք է ազգաբնակչության կողմից: «Մենք շատ լավ հասկանում ենք, որ ազատ առևտրի գոտին շատ ծանր գործընթաց է, և բազմաթիվ նյուանսներ կան այնտեղ կայանալու համար: Այնտեղի հետ կապված խնդիրները, որոնք ներկայացրեց Էկոնոմիկայի նախարարը, բոլորն էլ ինձ համար ընդունելի են, բայց կարծում եմ՝ ազատ առևտրի գոտու կայացման ճանապարհին ամենթանկ բանը ժամանակն է: Եթե նույնիսկ այսօրվանից սկսենք օպերատիվ աշխատել, ապա 5-7 տարի է անհրաժեշտ այնտեղից շահույթ ունենալու համար»,- եզրափակեց Մեղրիի ղեկավարը:
Զվարթ Խաչատրյան
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02