Գրողների միության նախկին նախագահ Լևոն Անանյանի անվան գրական մրցանակի հանձնման արարողությունն այս տարի տեղի ունեցավ հոկտեմբերի 8-ին Հայաստանի գրողների միությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Պոեզիա» անվանակարգում «Գլխապտույտ առանցքի շուրջ» գրքի համար պատվոգրի և դրամական պարգևի արժանացավ երիտասարդ գրող Անուշ Հեքիմյանը, իսկ «Արձակ» անվանակարգում «10950 օր, ժաժք» պատմվածքների համար պատվոգիրն ու դրամական պարգևը հանձնվեց Լիլիթ Մկրտչյանին: «Մրցանակաբաշխությանը մասնակցելու հայտեր էին ներկայացրել երիտասարդ գրողներ Երևանից, Գյումրիից և այլ վայրերից: Տարեցտարի մասնակիցների թիվն աճում է: Կարևորում եմ այն, որ Երևանից դուրս` հատկապես Շիրակի և Լոռու մարզերում, մեր գրական բաժանմունքներն ակտիվ գործունեություն են ծավալում, ինչի արդյունքում տեղի երիտասարդ ստեղծագործողները սիրով են մասնակցում մրցանակաբաշխություններին»,-նշեց Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Մրցանակաբաշխության հովանավոր բանաստեղծուհի, արձակագիր Նաթելա Լալաբեկյանն ասաց, որ մրցանակակիրները շատ շնորհալի ստեղծագործողներ են, որոնց իրենք գրեթե միաձայն են ընտրել: «Հաջորդ տարվանից մրցանակաբաշխության ձևաչափը փոխվելու է. միջոցառումն անցկացնելու ենք հունիսին` երիտասարդական գրականության օրերի շրջանակում»,-ասաց նա` շնորհավորելով դափնեկիրներին: Մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահ Պետրոս Դեմիրճյանն ընդգծեց, որ և՛ «Պոեզիա», և՛ «Արձակ» անվանակարգերում ներկայացվել են տասնյակից ավելի գործեր: Անդրադառնալով մրցանակակիրներին` նա ասաց, որ Լիլիթ Մկրտչյանը, որին հանձնաժողովը միաձայն է ճանաչել որպես հաղթողի, գործերը գրել է Գյումրու բարբառով: «Եթե բարբառը մի կողմ դնենք, գիրքը հիսուն տոկոսով կկորցնի համն ու հոտը, բայց դրանում կա գրողական աչք, գրողական ձեռք ու ձիրք: Բովանդակությունը և՛ սոցիալական, և՛ գեղագիտական բոլոր կողմերից հասուն գրչի արդյունք է: Կարծում եմ` Լիլիթը լավ ապագա ունի, իսկ Անուշ Հեքիմյանն այս տարի նաև «Արարատ Մկրտումյան» գրական-երիտասարդական մրցանակի է արժանացել: Նրան նույնպես միաձայն ենք ընտրել»,-նշեց Դեմիրճյանը:
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02