Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի՝ Հայաստան կատարած այցն ու դրա մանրամասները գրավել են միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների ուշադրությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հեռուստաաստղի և իր քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի այցին անդրադարձել են այնպիսի հեղինակավոր լրատվամիջոցներ, ինչպիսին են «Daily mail»-ը, «Reuters»-ը և այլն: «Daily mail»-ը ներկայացրել է Քարդաշյան քույրերի այցի գրեթե բոլոր մանրամասները: Լրատվամիջոցն անդրադարձել է Քիմ և Քորթնի Քարդաշյանների ընդունելությանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, ինչպես նաև Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուն: Ցեղասպանության զոհերի հուշահամալիր կատարած այցին անդրադարձել են նաև այլ լրատվամիջոցներ, այդ թվում՝ «Metro» պարբերականը: «The Straits Times»-ի, «E news»-ի, «Evening standart»-ի ուշադրությունից չի վրիպել այն հանգամանքը, որ Քարդաշյանն իր երեխաներին մկրտել է Էջմիածնում: Քարդաշյան քույրերի այցի մանրամասները հայտնվել են նաև «Daily Star», «Euroweb», «People» և այլ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Քարդաշյանը քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի և երեխաների հետ Հայաստան էր ժամանել՝ մասնակցելու Երևանում անցկացվող WCIT 2019 համաժողովին: Հեռուստաաստղը և նրա քույրը Հայաստան կատարած այցի ընթացքում նաև հասցրել են իրենց երեխաներին մկրտել Էջմիածնում:
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02