Ժողովուրդ» թերթը գրում է. «50/50 է հավանականությունը, որ ԵԽԽՎ հայկական պատվիարկության անդամ Հովհաննես Իգիթյանը կլքի պատվիարկությունը: Իշխող թիմից «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրին, որ Իգիթյանի ԵԽԽՎ մանդատի հարցն օդում է։
Հիշեցնենք, որ դեռեւս սեպտեմբերի 28-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Իգիթյանը վեհաժողովում չէր մասնակցել ՌԴ-ի` ԵԽԽՎ վերադարձի հարցի քվեարկությանը` ըստ տարածված լուրերի` պայմանավորվելով ուկրաինացի պատվիրակների հետ, եւ ռուսական կողմի պահանջն էր հեռացնել նրան պատվիրակությունից: Եվ, ահա, հայկական կողմը դիլեմայի առջեւ է` ինչպես չնեղացնել դաշնակից Ռուսաստանին ու թիմակցին:
Մեր տեղեկություննեով` թիմում երկարատեւ քննարկումների ընթացքում Իգիթյանը դժգոհել է,թե իրեն պատվիրակությունից հեռացնելով` սեւ բիծ են քաշում իր կարիերայի, կենսագրության վրա, եւ որ դա պարզապես իր վաստակի խարանը կդառնա:
Եվ, ահա, թնջուկի լուծումը թիմում գտել են` Իգիթյանին է՛լ չեն նեղացնի. տարեսկզբին նրան կփոխարինի այլ պատգամավոր ռոտացիայի սկզբունքով՝ անցնցում։ Վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ Տաթեվիկ Հայրապետյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է` պատվիրակության կազմը սովորաբար ամեն տարեսկիզբին թարմացվում է: Իսկ Իգիթյանն ինքը չհերքեց, որ այս հարցը քննարկում են, մեզ էլ խոստացավ. «Այդ թեմայով մենք դեռ կխոսենք»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02