Խաղողի մթերման սեզոնի եզրափակման փուլում ենք եւ ուշադրությունս գրավեց, որ այս տարի ոչ մի աղմուկ, ոչ մի աղաղակ չկա: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սա կարծում եմ՝ հիշարժան փաստ է, որովհետեւ ես չեմ հիշում նման բան, որ խաղաղի մթերման ժամանակ կառավարությունը սթրեսային եւ ցայտնոտային տեղեկատվություն չստանա: Ես բոլորիս շնորհավորում եմ այս կապակցությամբ: Սա շատ լուրջ հաջողություն է, հույս ունեմ, որ այդպես կշարունակվի: Սա պատահականություն չէ, կապված է այն գործողությունների հետ, որոնք ձեռնարկել ենք նախորդ տարվանից սկսած ՊԵԿ-ի միջոցով»,-հայտարարեց Փաշինյանը:
Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը խաղողի մթերման տվյալներ ներկայացրեց՝ նշելով, որ երեկվա դրությամբ մթերվել է մոտ 160 հազար տոննա խաղաղ, ինչը մոտ 37 տոկոսով ավելի է, քան նախորդ տարիների ցուցանիշներն են. «Երեք խոշոր ընկերությունները մոտ 90 հազար տոննայի չափով եմ խաղաղ մթերել: Կոնյակի խաղողի մթերման միջին գինը կազմել է 150-155 դրամ, նախորդ տարի այդ գները 140-150 դրամ էին»,-ասաց նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ընդհանրապես, տեսակետ կա, որ մեր վիճակագրության մեթոդաբանության եւ աղբյուրների հետ կապված մեծ աշխատանք կա անելու, որ ավելի ճշգրիտ արտահայտվի իրականությունը:
Ազգային վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանն էլ ասաց, որ խաղողի մթերումների վիճակագրություն չի վարվել, եւ իրենք հավաքագրում են արտադրված գյուղմթերքը: Վարչապետը հետաքրքրվեց այգիների հաշվառմամբ եւ ասաց, որ շան գլուխն այդտեղ է թաղված, ինչին ի պատասխան Ստեփան Մնացականյանն ասաց, որ ընթացիկ հաշվառումներ իրականացնում են համայնքապետարանների կողմից:
«Իսկ խաղողի այգիների վերաբերյալ տեղեկատվություն չե՞ք վարում: Ասում են, որ շան գլուխն այդտեղ է թաղված»,-ասաց վարչապետը:
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02