Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր՝ հոկտեմբերի 10-ին, ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինին։ Այս մասին տեղեկանում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից: Արման Թաթոյանը շնորհավորել է դեսպանին կարևոր առաքելություն ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք։ Կողմերը հանդիպման ընթացքում քննարկել են Հայաստանի Հանրապետությունում դատական իշխանության համակարգում կոռուպցիայի դեմ պայքարին, դատաիրավական բարեփոխումներին, ինչպես նաև կանանց և երեխաների իրավունքներին առնչվող հարցեր։ Ընդգծվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը հատկապես վիրավորանքի, անհանդուրժողականության ու ատելության խոսքի բացառման գործում, կարևորվել է առանձին ոլորտներում իրականացվող իրազեկման աշխատանքները: ԵՄ պատվիրակության ղեկավարը կարևորել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը երկրում մարդու իրավունքների պաշտպանության և ամրապնդման հարցում։ Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատել Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ աշխատանքը և տեղեկացրել է, որ Հայաստանում Եվրոպայի միության հետ ունեն հաջողված համագործակցություն։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել համատեղ աշխատանքի ուղղությունները։
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02