Հայաստանն այս տարի հյուրընկալում է ԱՊՀ մասնակից պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի 24-րդ նիստը, որն անցկացվեց Երևանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՌԴ ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Գորովոյը, բարձր գնահատելով հանդիպման ձևաչափը, ողջունեց նիստի մասնակիցներին և արդյունավետ աշխատանքային քննարկում մաղթեց: Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը ընդգծեց միգրացիոն գործընթացների համատեղ քննարկման կարևորությունը, փորձի փոխանակման հնարավորությունը, նշեց, որ միգրացիոն մարմինների ղեկավարների հանդիպումը լավ հարթակ է ոլորտի խնդիրներին համակողմանի ու արդյունավետ լուծումներ գտնելու տեսանկյունից: Կողմերը ներկայացրին միգրացիոն պատկերը իրենց երկրներում, վերջին մեկ տարվա ընթացքում ազգային օրենսդրություններում կատարված ոլորտային փոփոխությունները: Քննարկվեցին ԱՊՀ երկրների կողմից Քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակի մասին 1954թ-ի ու Քաղաքացիություն չունենալու նվազեցման մասին 1961 թ-ի կոնվենցիաներին միանալու փորձը, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձանց օրինականացման, այդ գործընթացի խնդիրների և հեռանկարների վերաբերյալ հարցերը: Հայկական կողմը ներկայացրեց փախստականների ինտեգրման պետական ծրագիրը: Ղազախստանի պատվիրակությունը ներկայացրեց երկքաղաքացիության ինստիտուտի խնդրահարույց կետերը և միջազգային իրավական մեխանիզմների կիրառումը այդ գործընթացում: Միգրացիոն մարմինների ղեկավարների ուշադրության կենտրոնում էր նաև Ապահով, կանոնավոր և օրինական միգրացիայի մասին գլոբալ հտչակագրի (2018թ-ի դեկտեմբերի 10-11, Մարաքեշ) իրականացման միջոցառումների ծրագիրը, ինչպես նաև միգրացիոն ոլորտում ԱՊՀ երկրների լիազոր գերատեսչությունների համագործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ: Կողմերը քննարկեցին նաև հաջորդ` 25-րդ հանդիպման վերաբերյալ աշխատանքային հարցեր:
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02