2016 թվականի 7 ամիսների ընթացքում ներքին համախառն արտադրանքի ծավալն Ադրբեջանում կազմել է 32 մլրդ 122,6 մանաթ (մոտ 16 մլրդ դոլար), ինչը 3 տոկոսով փոքր է, քան 2015 թվականի նույն ժամանակաշրջանի հետ համեմատ:
Այս մասին, հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը` հղում կատարելով Ադրբեջանի վիճակագրության պետական ծառայությանը, որը նշել է, որ դա կապված է շինարարության համալիրում արտադրության ծավալի 30,7 տոկոսով նվազման հետ:
Ըստ գործակալության` ոչ նավթային հատվածի մասնաբաժինը ՀՆԱ-ում կազմում է 64,8 տոկոս, ընդ որում ոչ նավթային հատվածում ՀՆԱ-ի արտադրությունը 5,4 տոկոսով կրճատվել է:
2016 թվականին Ադրբեջանի յուրաքանչյուր բնակչին ընկնող ՀՆԱ-ի արտադրության ծավալը կազմում է 3340,6 մանաթ (մոտ 1670 դոլար), ինչը 4,1 տոկոսով փոքր է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:
2015 թվականի փետրվարին եւ դեկտեմբերին Ադրբեջանի կառավարությունը հարկադրված գնացել է ազգային արժույթի` մանաթի մոտ 60 տոկոսով արժեզրկմանը: Ներկայում ԱՄՆ դոլարի նկատմամբ մանաթը 2 անգամից ավելի արժեզրկվել է. Անցյալ տարվա սկզբին մեկ դոլարն արժեր 0,0802 մանաթ, իսկ ներկայում` 1,6164 մանաթ:
19:23
14:03
10:00
10:00
10:00
10:00
18:18
18:15
15:25
15:24
15:23
15:02
12:02
22:53
20:43
20:21
20:04
18:22
18:05
16:41
14:03 27.10.26
10:00 27.10.26
10:00 27.10.26
10:00 27.10.26
10:00 27.10.26
19:23 27.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02