Հարուցված քրեական գործերով պայմանավորված պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցված համայնքապետ Զարզանդ Գրիգորյանը որոշումներ է կայացրել: Այս մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում: «ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող թիվ 48166718 քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչի կողմից 2019 թվականի փետրվարի 28-ին որոշմում է կայացվել քրեական գործով մեղադրյալ ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս համայքի ղեկավար Զարզանդ Գրիգորյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին: Դրանից հետո Զ. Գրիգորյանի կողմից՝ որպես Արշալույս համայնքի ղեկավարի, համայնքի ավագանու որոշումների վավերացումով, համայնքի ղեկավարի որոշումների ընդունումով, ինչպես նաև համայնքի բնակչությանը պահանջվող տեղեկանքների տրամադրումով` խախտվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածով սահմանված քննիչի կողմից կայացված որոշման պահանջները: Տեղեկացվում է նաև, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 5.1-ին մասով` քրեական գործի մինչդատական վարույթի ընթացքում քննիչի կողմից իր լիազորությունների սահմաններում քրեական գործով կայացված որոշումը ենթակա է պարտադիր կատարման բոլոր կազմակերպությունների, պաշտոնատար անձանց ու քաղաքացիների կողմից: Եվ անկախ այն հանգամանքից, թե նշված որոշումը բողոքարկման որ փուլում է գտնվում և ինչ ընթացք է ստացել, քանի դեռ չկա այն վերացնելու վերաբերյալ այլ իրավական ակտ, այն օբյեկտիվ իրականությունում գոյություն ունի և ենթակա է պարտադիր կատարման: Հետևաբար, դրա և մեկանգամյա, և բազմակի խախտման արդյունքում ընդունված ցանկացած փաստաթուղթ առոչինչ է և ի սկզբանե իրավաբանական ուժ ունենալ չի կարող»,- գրված է էջում:
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02