Արարատի մարզի Գեղանիստ համայնքում հոկտեմբերի 11-ին 34-ամյա համագյուղացու կողմից սպանված 31-ամյա Սամվել Կարապետյանը անապահով ընտանիքից էր, ամուսնացած չէր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գեղանիստի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարը: «Սովորական աշխատող, գյուղում հարգված ընտանիքից էր Սամվելը, ամուսնացած չէր, եղբայր ունի, մայրն էլ անկողնային հիվանդ է: Ընտանիքը սոցիալապես անապահով, հայրն էլ երաժիշտ է, բայց բանջարեղենի վերավաճառքով էր զբաղվում, որ ընտանիքը պահի: Չգիտենք` ինչն է եղել վեճի ու նման դժբախտ դեպքի պատճառը, չենք լսել, որ նրանք իրար հետ խնդիր ունենային»,-ասաց աշխատակազմի ղեկավարը: Նա նշեց, որ համագյուղացուն սպանած 34-ամյա Արսեն Համբարձումյանն էլ ամուսնացած էր, խնամքի տակ ունի 2 անչափահաս երեխա: Նրա հայրը մահացած է, իսկ մայրն արտերկրում է բուժման նպատակով: Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 11-ին հրազենի գործադրմամբ սպանությունն է տեղի ունեցել Արարատի մարզում: Պարզվել է, որ Արարատի մարզի Գեղանիստ գյուղի 3-րդ փողոցի բնակիչ, 31-ամյա Սամվել Կարապետյանը «հրազենային բազմաբեկոր պոլիտրավմա» ախտորոշմամբ, արտաքին արյունահոսությամբ հեմոռագիկ շոկով տեղափոխվել է հիվանդանոց եւ գիտակցության չգալով մահացել է: Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կասկածյալն ու հանցագործության գործիք հրազենը հայտնաբերվել են:
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02