Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ինչպես նաև Ազգային ժողովի (Խորհրդարանի) ներկայացուցիչները կարող են մինչև նոյեմբերի 19-ը իրենց դիտարկումները ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Սահմանադրական դատարանի՝ ՄԻԵԴ խորհրդատվական կարծիք ստանալու որոշման հետ կապված: Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը:
Ավելի վաղ, Հայաստանի Սահմանադրական դատարանը հայցել էր ՄԻԵԴ-ի և Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական եզրակացությունը ՝ երկրի գլխավոր օրենսդրությանը համապատասխանեցնելու «սահմանադրական կարգը տապալելու» քրեական օրենսգրքի հոդվածին, որի մեջ մեղադրվում է նախկին նախագահ Քոչարյանը: Երկրորդ նախագահի փաստաբանների թիմը , հղում տալով Սահմանադրական դատարանի ապարատին, նշել են, որ ՄԻԵԴ-ը հաստատել է բողոքարկման ստացման փաստը և այն պետք է դիտարկել որպես գերակա խնդիր:
«Սահմանադրական դատարանը դիմում է ներկայացրել ՄԻԵԴ, հետևաբար ՝ ՍԴ-ն գործընթացի միակ կողմն է: Սակայն, հաշվի առնելով խնդրի կարևորությունն ու լրջությունը, ՄԻԵԴ նախագահը իր նախաձեռնությամբ որոշեց թույլատրել կողմերին մասնակցել ազգային դատավարությանը, այսինքն՝ Ազգային ժողովի և Քոչարյանի ներկայացուցիչներին ներկայացնել իրենց դիրքորոշումն այս հարցի շուրջ», - ասաց փաստաբանը:
Նա հավելեց, որ նախքան ՄԻԵԴ գործնական պրակտիկայում Հայաստանի Սահմանադրական դատարանի բողոքարկումը եղել է միայն մեկ դեպք, երբ գործն ընդունվել է վարույթ ` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 16-րդ արձանագրության հիման վրա, ինչը թույլ է տալիս պետությունների բարձրագույն դատարաններին պահանջել ՄԻԵԴ-ի խորհրդատվական եզրակացությունը` սկզբունքային հարցերի վերաբերյալ:
«ՄԻԵԴ-ի Մեծ պալատը չի ընդունում բոլոր բողոքները: Կան հստակ և խիստ կանոններ, մասնավորապես, սովորական օրենքի խախտման հետ կապված», - ասաց Վարդևանյանը: Ըստ նրա, վերջնաժամկետից ` նոյեմբերի 19-ից հետո, դատարանը կարճ ժամանակ կունենա` ստացված եզրակացություններն ամփոփելու և գործի քննության փուլ անցնելու համար:
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02