ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի անդամները Բելգիայի Թագավորության խորհրդարանական պատվիրակության անդամների հետ քննարկել են երկկողմ տնտեսական հարաբերություններին, միջազգային քաղաքականությանը՝ մասնավորապես Թուրքիայի՝ Սիրիա ներխուժմանն առնչվող հարցեր: Պատգամավորները հանդիպել են Հայաստանում հոկտեմբերի 14-ին: Բարեկամական խմբի ղեկավար Շիրակ Թորոսյանը կարեւորել է երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ փոխգործակցության զարգացումը: Բելգիայի Թագավորության խորհրդարանական պատվիրակության անդամները մասնակցել են «Համագործակցություն հանուն արդարության եւ խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովին, որի նպատակն է ընդլայնել եւ ամրապնդել Արցախի Հանրապետության համագործակցությունն օտարերկրյա պետությունների հետ, նոր ազդակ եւ գործնական բնույթ հաղորդել Արցախի արդեն առկա միջազգային կապերին: Շիրակ Թորոսյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին Հայաստանի արտաքին քաղաքական երկու կարեւոր ուղղությունների ՝ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հետ կապված առողջ եւ տրամաբանված մոտեցումների համար: Ընդգծելով նման այցերի կարեւորությունը՝ նա նշել է, որ ստացված տեղեկությունները հասանելի են դարձնում Արցախի ժողովրդի ձայնը Եվրոպայում: Դիվանագիտական քաղաքական հարաբերությունների զարգացման համատեքստում կարեւորվել են Հայաստանում Բելգիայի դեսպանատան բացման եւ Բելգիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ստեղծման հարցերը: Քննարկվել են երկկողմ տնտեսական հարաբերություններին, միջազգային քաղաքականությանը՝ մասնավորապես Թուրքիայի՝ Սիրիա ներխուժմանն առնչվող հարցեր: Նշվել է, որ Հայաստանը՝ որպես ԵԱՏՄ անդամ, կարող է հնարավորություն ընձեռել գործարարներին դուրս գալու ԵԱՏՄ շուկա, ինչը բավականաչափ հետաքրքրել է բելգիացի գործընկերներին:
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02