Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել են կաշառք ստանալու և տալու հերթական դեպքեր: Մասնավորապես, ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Երևանի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովներից մեկի նախագահը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, ս.թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին բժշկական փորձաքննության դիմած շուրջ երկու տասնյակ ՀՀ քաղաքացիներից, հիմքերի բացակայության պայմաններում, հաշմանդամության կարգ տրամադրելու կամ վերահաստատելու համար, պահանջել և ստացել է զգալի չափերի կաշառք-գումարներ: Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ համապատասխան հոդվածներով: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և զուգակցված քննչական գործողությունների իրականացման արդյունքում կաշառք ստանալու պահին նշյալ պաշտոնատար անձը բռնվել և բերման է ենթարկվել։ Անհերքելի ապացույցների ճնշման ներքո բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահը տվել է խոստովանական ցուցմունքներ, ինչը հաշվի առնելով, որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում այլ հանցադեպերը և կոռուպցիոն շղթայում հնարավոր այլ անձանց ներգրավվածությունը պարզելու ուղղությամբ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02