Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը մանրամասներ ներկայացրեց հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը տեղի ունեցած միջադեպից, որի հետևանքով մեկ ոստիկան զոհվել է, մեկը՝ վիրավորվել: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում լրագրողների հետ զրույցում ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատարը հայտնեց, որ ոստիկանության ծառայողի պարտականությունները կատարելիս՝ ոստիկանները նկատում են կասկածելի անձանց, հետամուտ են եղել այդ անձանց ինքնությունը ստուգելու:
«Երբ ոստիկանները մոտեցել են նշված անձանց, նշվածներն անմիջապես դիմել են փախուստի, մեր ոստիկանները հետապնդել են նրանց և կարողացել են մեկին բռնել: Երկրորդ անձը, որ մինչ այդ դիմել էր փախուստի, մթության մեջ անսպասելի հարձակվել է ոստիկաններից մեկի վրա և փորձել է ազատել իր բռնված ընկերոջը: Որոշակի քաշքշուկի ընթացքում նա հաջողացրել է պոկել մեր ոստիկանի ատրճանակը և արձակել կրակոց: Ենթադրաբար կենսական նշանակության օրգան է վնասվել, որովհետև նախնական տվյալներով մեկ կրակոց ունենք: Զենքը դեռ չի հայտնաբերվել, ի ուրախություն մեզ կարճ ժամանակահատվածում կարողացել ենք պարզել, երևի, որակումներ տալը ճիշտ չէ, բայց այս դեպքում՝ այդ ստահակներին, վերջիններս արդեն մեզ մոտ են, խոստովանում են»,- ասաց Սարգսյանը:
Նրա խոսքով՝ քննությամբ բոլոր հարցերի պատասխանները կտրվեն, հանգամանքները կպարզվեն, քննության լրիվությունը, բազմակողմանիությունը կապահովվի: «Այդ անձինք օրինապաշտ քաղաքացիներ չեն եղել, և մեր ոստիկանության ծառայողների, մասնագիտական լեզվով ասած օպերատիվ հոտառությունը չի դավաճանել և մոտեցել են ճիշտ մարդկանց: Ուղղակի ցավում եմ, որ նման դեպք է տեղի ունեցել: Նրանք հասցրել են կապ տալ, բոլորը մոտեցել են, բայց, ցավոք, մեր գործընկեր Տիգրան Առաքելյանի կյանքը հնարավոր չեղավ փրկել»,- ընդգծեց Արման Սարգսյանը:
Նա շեշտեց՝ ոստիկանի վրա ձեռք բարձրացնելը հավասարազոր է պետության վրա ձեռք բարձրացնելուն: «Եվ խստագույնս պատժվելու են նրանք, ովքեր կփորձեն այս կերպ կամ որևէ այլ կերպ պետության վրա ձեռք բարձրացնել: Սա նաև մեր համախմբվածության արդյունք է, որ իրավապահ մարմինները գիշերվա այս կարճ ժամանակահատվածում եղած օպերատիվ տեղեկությունների համադրմամբ , բոլոր հնարավոր միջոցների օգտագործման արդյունքում կարողացել են պարզել այդ անձանց ինքնությունը և նրանց բերման ենթարկել: Սպանվել է ոստիկան, սպանվել է իր ծառայողական պարտականությունները կատարելիս, չեմ վարանի ասել՝ խիզախաբար, որովհետև նրանք կարող էին չտեսնելու տալ, չմոտենալ, չհետապնդել»,- նշեց Արման Սարգսյանը:
Նա հավելեց, որ վիրավորված ոստիկանը երկարամյա ծառայության փորձ չունի, բայց զոհված ոստիկանը 38 տարեկան է: «Որքան գիտեմ լրանում էր նրա կենսաթոշակի անցնելու ժամկետը: Նա երեխաներ ունի: Պատրաստվում ենք պետության ողջ հնարավորությունների չափով օժանդակել մեր գործընկերոջը: Սա մեր բարոյական պարտքն է նաև խրախուսել և փառաբանել նման անձանց: Ես նախաձեռնելու եմ գործընթաց, որպեսզի նա պարգևատրվի»,- ընդգծեց ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատարը:
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02