Արտաշատի թիվ 5 դպրոցում հոկտեմբերի 15-ին սննդային թունավորման դեպք էր գրանցվել: Արտաշատի բժշկական կենտրոն էր տեղափոխվել շուրջ 25 երեխա:
Երեկ երեկոյան ժամը 21:30-ի դրությամբ երեխաները դուրս են գրվել հիվանդանոցից:
Աշակերտներից մեկը ջերմել էր, այդ պատճառով նրան թողել են բժիշկների հսկողության ներքո:
«Բոլորի վիճակն արդեն կայունացել է: Երեկոյան 25 հիվանդից 23-ը գնացել էին տուն, գիշերը մնացել էին երկուսը, որոնց այսօր դուրս են գրել, քանի որ նրանց վիճակը կայուն էր: Արտառոց որևէ դեպք չենք ունեցել»,- 168.am-ի հետ զրույցում հայտնեց Արտաշատի ԲԿ-ի Մոր և մանկան գծով փոխտնօրեն Գրիգոր Շադյանը:
Հիշեցնենք, որ երեկ Արտաշատի Հայկազ Ճգնավորյանի անվան հ. 5 հիմնական դպրոցի 25 աշակերտներ սննդային թունավորում ախտորոշմամբ առավոտյան ժամը 10:30-ի սահմաններում դպրոցից տեղափոխվել էին Արտաշատի բժշկական կենտրոն:
Մի մասը բուժհաստատություն են տեղափոխվել շտապօգնության մեքենայով, մյուսները՝ ծնողների միջոցով: Երեխաները նշել էին, որ դպրոցի բուֆետում մեծ մասը պիցցա է կերել, մի քանիսն էլ հոթ-դոգ և խաչապուրի, ինչի հետևանքով ինքնազգացողությունը վատացել է: Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:
Անի Կարապետյան
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02