ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել Է, որ Թուրքիայի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ կկիրառվեն, եթե նա չդադարեցնի ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արևելքում: Այդ մասին հայտնել Է Agence France-Presse (AFP)-ը:
Իր հերթին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Իտալիայի իր պաշտոնակից Սերջո Մատարելայի հետ հոկտեմբերի 16-ին Սպիտակ տանն անցկացված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել Է, որ Միացյալ Նահանգները լրացուցիչ «ավերիչ պատժամիջոցներ» կսահմանի Թուրքիայի նկատմամբ, եթե ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսը համաձայնության չհասնի Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ Անկարայում կայանալիք հանդիպմանը: Հոկտեմբերի 16-ին Էրդողանը Sky News հեռուստաալիքի լրագրողին հայտարարել Էր, որ մտադիր չԷ շփվել Փենսի հետ, քանի որ պատրաստ Է երկխոսություն վարել միայն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Դրանից հետո Փենսի ներկայացուցիչ Քեթի Ուոլդմանը հայտարարել Էր, որ փոխնախագահը, այդուամենայնիվ, այցով կուղևորվի Թուրքիա:
Ավելի ուշ հայտնի Է դարձել, որ Էրդողանն, այնուամենայնիվ, հանդիպում կունենա ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսի հետ: Էրդողանը նաև պատրաստ Է ընդունել ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյին, որը Թուրքիա Է ուղևորվում Փենսի հետ միասին: Հոկտեմբերի 14-ին նախագահ Թրամփը հրամանագիր Է ստորագրել, որը Պետդեպարտամենտին և ֆինանսների նախարարությանը թույլ Է տալիս սահմանափակիչ միջոցներ ձեռնարկել Թուրքիայի դեմ՝ Սիրիայի հյուսիսում նրա ռազմական գործողության համար:
Այդ հրամանագրի հիման վրա Վաշինգտոնը պատժամիջոցներ Է սահմանել Թուրքիայի ազգային պաշտպանության և Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարության, այդ գերատեսչությունների ղեկավարներ Հուլուսի Աքարի և Ֆաթիհ Դոմնեզի, ինչպես նաև ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի դեմ: ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունում հայտարարել են, որ պատրաստ են լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի կառավարության պաշտոնյաների, ինչպես նաև պետական կորպորացիաների դեմ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02