«Areda Survey» հետազոտությունների կենտրոնը սոցհարցում է իրականացրել Թուրքիայում՝ պարզելու, թե հանրությունն ինչպես է վերաբերվում Սիրիայի հյուսիս-արևելքում թուրքերի սկսած «խաղաղության ակունք» ռազմական գործողությանը: Սոցհարցմանը մասնակցել է 2160 քաղաքացի: Նրանց 76%-ը ողջունել է Սիրիայում ծավալվող Թուրքիայի ռազմական գործողությունները: Այս մասին գրում է ermenihaber-ը։
Հարցման մասնակիցների 77.2%-ը վստահ է, որ Թուրքիան հաջողելու է այդ օպերացիան, 46.5%-ը կարծիք է հայտնել, որ Թուրքիան դեռ մի բան էլ ուշացրել ներխուժումը Սիրիա: Նրանց 73.3%-ն այդ ռազմագործողությունը ոչ թե «պատերազմ» է որակել, այլ՝ «ահաբեկչության դեմ պայքար»:
Մասնակիցների 74.5%-ը համոզված է, որ «խաղաղության ակունք» ռազմական գործողությունն ապահովելու է Թուրքիայի ներքին անվտանգությունը:
67.9%-ի կարծիքով` գործողության թիրախում է «Քուրդիստանի բանվորական» կուսակցությունն է, իսկ ըստ 20.3%-ի`ԱՄՆ-ն:
«Հարկ եղած դեպքում կմասնակցե՞ք այդ ռազմական օպերացիային» հարցին, մասնակիցների 77.8%-ը դրական, 22.2%-ը բացասական պատասխան է տվել:
Հիշեցնենք, որ Թուրքիայի ռազմական գործողությունները դատապարտողների դեմ քրեական հետապնդումներ են իրականացվում: Սոցցանցերում ռազմագործողությունը քննադատող 839 օգտատեր է հայտնաբերվել, որից 62-ը եղել է Գերմանիայից, Անգլիայից և Ֆրանսիայից:
Թուրքիայի ոստիկանությունը «սև քարոզչություն իրականացնելու, ժողովրդի մեջ ատելություն տարածելու» հոդվածի հատկանիշներով 186 քաղաքացու բերման է ենթարկել: Բերման ենթարկված կասկածյալներից 24-ը ձերբակալվել է, իսկ 78-ը՝ ազատ արձակվել: Մյուսների նկատմամբ հետաքննությունը շարունակվում է:
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02