Սիրիայի հյուսիսում Անկարայի ռազմական գործողությունը պատերազմական հանցագործություն Է, ուստի Թուրքիան չի կարող ընդունվել Եվրամիություն: Այդ մասին Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հայտարարել Է հարցազրույցում, որը հոկտեմբերի 17-ին հեռարձակվել Է Պրահայի Barrandov հեռուստաալիքով:
«Կարծում եմ, որ Թուրքիան պատերազմական հանցագործություն Է կատարել, ուստի նա առնվազն չի կարող ընդունվել Եվրամիություն»,- ասել Է նա:
«Քրդական ստորաբաժանումներն ամենագործուն ուժն Էին ԻՊ-ի դեմ պայքարում: Մենք նրանց կարիքն ունեինք, երբ հարկավոր Էր կռվել ԻՊ-ի դեմ: Այնուհետեւ Ամերիկան, Եվրոպան դավաճանեցին քրդերին»,- հայտարարել Է Զեմանը:Անկարան, նրա պնդմամբ, մասնակցել Է ԻՊ-ի ֆինանսավորմանը: «Թուրքիան դե ֆակտո ֆինանսավորում Էր ԻՊ-ին՝ նրանից նավթ գնելով: Թուրքերի կողմում կռվում Է այսպես կոչված թուրքական միլիցիան: Դա ոչ այլ ինչ Է, քան ԻՊ-ի ճյուղավորումը»,- նշել Է Չեխիայի ղեկավարը: Բացի այդ, նրա համոզմամբ՝ ռազմական գործողությունը նպաստում Է թուրքական հասարակության իլամացմանը: «Թուրքիան մոտենում Է արմատական իսլամիզմին, այն իսլամիզմին, որը սպանություններ Է կատարում: Դա ցուցադրվեց Սիրիայի հյուսիսում»,- հավելել Է Զեմանը:
Հիշեցնենք, որ Չեխիայի խորհրդարանը հոկտեմբերի 15-ին քվեարկել Է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ ձեռնարկելու օգտին, որոնք կստիպեին Անկարային կանգնեցնել ռազմական գործողությունը: Խորհրդարանականները նաեւ պաշտպանել են Թուրքիայի նկատմամբ զենքի արգելանքին հանրապետության միանալու վերաբերյալ Չեխիայի կառավարության կողմից հոկտեմբերի 14-ին ընդունված որոշումը։
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02